Ռոսատոմ
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոսատոմ» (ռուս.՝ Росатом), շրջանառվում են նաև հետևյալ անվանումները․ Ռոսատոմ ատոմային էներգիայի պետական կորպորացիա, Ատոմային էներգիայի պետական կորպորացիա Ռոսատոմ կամ Ռոսատոմ պետական կորպորացիա, ռուսական պետական կորպորացիա, կենտրոնակայանը՝ Մոսկվա, որը մասնագիտացած է միջուկային էներգիայի, միջուկային ոչ էներգետիկ և բարձրտեխնոլոգիական ապրանքների ոլորտներում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թ․ և միավորում է ավելի քան 350 ձեռնարկություն, ներառյալ գիտահետազոտական կազմակերպություններ, միջուկային զենքի համալիրը և աշխարհի միակ ատոմային սառցահատների նավատորմը[2]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոսատոմ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և state corporation? |
Հիմնադրվել է | 2007 |
Աշխատակիցներ | 256 600 մարդ (2015) |
Երկիր | Ռուսաստան[1] |
Կայք | rosatom.ru/en/(անգլ.) |
Rosatom Վիքիպահեստում |
Պետական կորպորացիան գլոբալ ատոմային արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է։ Կազմակերպությունը Ռուսաստանում էլեկտրաէներգիա արտադրող առաջատար ընկերությունն է․ արտադում է 215,746 մլրդ կՎտ⋅ժ էլեկտրանէներգիա՝ երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության 20.28%-ը։ Կորպորացիան համարվում է նաև արտասահմանում ատոմակայանների կառուցման առաջատար․ նրան է պատկանում գլոբալ միջուկային տեխնոլոգիաների արտահանման 76%-ը, 2020 թ․ դրությամբ 12 երկրներում 35 էներգաբլոկ՝ ձևավորման տարբեր մակարդակներում[3]։ Ռոսատոմը նաև արտադրում է միջուկային բժշկության համար սարքավորումներ և իզոտոպներ, իրականացնում է հետազոտություններ, նյութերի ուսումնասիրություններ, արտադրում է նաև գերհամակարգիչներ և ծրագրային ապահովման միջոցներ, ինչպես նաև տարաբնույթ միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքներ։ Ռոսաստոմի ռազմավարւթյունն է էլ ավելի զարգացնել վերականգնվող էներգայի և քամու էներգիայի ոլորտները։ Երկու էներգաբլոկներ կառուցման փուլում են Ռուսաստանում՝ Կուրսկ-2 ատոմակայանում, և հայտարարված է ևս 2-ի կառուցման ծրագրերի մասին Կոլայի ատոմակայանում[4]։ Ռոսատոմը, վերահսկելով ուրանի հարստացման համաշխարհային ծառայությունների շուկայի 38%-ը 2019 թ․ դրությամբ, համարվում է այդ ոլորտի առաջատարը (36%)։ Ընկերությունը վերահսկում է նաև միջուկային վառելիքի շուկայի 16,3%-ը[5][6][7]։
2020 թ․ Ռոսատոմը հաստատեց իր թարմացված ռազմավարությունը՝ ընդգծելով նոր՝ ինչպես միջուկային ոչ էներգետիկ, այնպես էլ ոչ միջուկային ապրանքների դերը գործարարության մոտ 100 նոր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային բժշկության, կոմպոզիտների, քամու էներգիայի, ջրածնի, թափոնների կառավարման, հավելանյութերի տեխնոլոգիայի և ջրածնի արտադրության ոլորտներում[8]։
Ռոսատոմը ոչ առևտրային կազմակերպություն է, և նրա առաջադրանքների մեջ են մտնում ինչպես միջուկային էներգիայի զարգացումը, միջուկային վառելիքի ցիկլի ձեռնարկությունների զարգացումը և պետության կողմից սահմանված նրա գործառույթները, այնպես էլ ազգային անվտանգության (միջուկային զսպման), միջուկային և ճառագայթման անվտանգության ապահովումը, ինպես նաև կիրառական և հիմանարար գիտության զարգացումը։ Բացի դրանից պետական կորպորացիան լիազորված է պետության անունից իրականացնելու Ռուսաստանի միջազգային պարտավորությունները միջուկային էներգիայի օգտագործման և միջուկային նյութերի չտարածման ոլորտներում։ Ռոսատոմը իր մասնակցությունն է ունենում նաև մեծամասշտաբ նախագծերում, ինչպիսիք են Միջազգային Ջերմամիջուկային Փորձնական Ռեակտորը (անգլերեն՝ International Thermonuclear Experimental Reactor, ITER) և Իոնների և հակապրոտոնների հետազոտության կենտրոնը (անգլերեն՝ Facility for Antiproton and Ion Research, FAIR)։
2021 թ․ փետրվարի դրությամբ Ռոսատոմի պատվերների ընդհանուր փաթեթը հասել է 250 միլիարդ դոլարի[9][10]։ Ընկերության 2020 թ․ հաշվետվության համաձայն ընկերության վերջին տասնամյակի արտասահմանյան պատվերների փաթեթը կազմել է 138 միլիարդ դոլար, իսկ հասույթը հասել՝ 7,5 միլիարդ դոլարի։ Նոր ապրանքատեսակների պատվերների վերջին տասնամյակի փաթեթը կազմել է 1,602․1 միլիարդ ռուբլի, իսկ հասույթը հասել 261․1 միլիարդի[11][12]։