Ռուսական ժողովրդական հեքիաթներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական ժողովրդական հեքիաթներ (մինչև XVII դարը առակ,հորինվածք[1])՝ ռուս ժողովրդի բանավոր արվեստի ստեղծագործություն, ժողովրդական արձակի մի տեսակ[2]։ Կարլ Գուստավ Յունգի վերլուծական հոգեբանության համաձայն, հեքիաթները, ինչպես առասպելները, նարանց սյուժեները և կերպարները, ստեղծվում են հնեոտիպերով, կոլեկտիվ անգիտակցականի[3] խորքային կառուցվածքներով։
Ռուսական հեքիաթների աստվածաշնչային, ավետարանական, բարոյահոգեբանական իմաստը բացահայտեց Ալեքսանդր Ուժանկովը` հիմնված դրանց տեքստի, նրա մշակած խորհրդանշական մեկնաբանման մոտեցման վրա։
Վլադիմիր Պրոպը՝ рուսական հեքիաթի հետազոտող, կարծում է, որ ռուսական «հեքիաթը պարունակում է որոշ հավերժական, չթոշնող արժեքներ»[4] ։ Ռուսական հեքիաթներում միշտ պատվում է իրական կյանքում անհնար բանի մասին, բայց ֆանտաստիկ հորինվածքը ներառում է մի գաղափար, այսինքն հորինվածքում գոյություն ունի ճշմարտություն, որն արտահայտվում է ավելի ուժեղ, քան եթե պատմությունը կատարվեր առանց հորինվածքի։
Տարբեր ազգերի հեքիաթները նման են միմյանց։ Բայց յուրաքանչյուր ազգի մոտ հեքիաթները յուրահատուկ են։ Բոլոր ռուսական հեքիաթները կրում են հնագույն կենցաղի, սովորույթների և կարգ ու կանոների դրոշմը[5]։
Ռուսական հեքիաթներում ռուս ժողովուրդը փորձում էր արտահայտել իրենց ՝ազգային աշխարհընկալումը, իրենց երեխաներին հորդորելով նախնադարյան, բայց խորը իմաստության մեջ՝ լուծելով իրենց սրտերում տեղ գտած կենսական, բարոյական, ընտանեկան, կենցաղային և պետական հարցերը[6]։