Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան (ռուս.՝ Российский университет дружбы народов), բազմամասնագիտական համալսարան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Հիմնվել է 1960 թվականին (1961-1992 թվականներին՝ Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան)։
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան Российский университет дружбы народов | |
---|---|
Հապավում | ՌԺԲՀ |
Տեսակ | Բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար ուսումնական հաստատություն |
Միջազգային անվանում | RUDN University[1] |
Նախկին անվանումներ | Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան (1961 — փետրվարի 5, 1992) |
Կարգախոս | «Միավորվենք գիտելիքով» (լատին․՝ Scientia unescamus, ռուս.՝ Знанием объединимся) |
Հիմնադրված է | փետրվարի 5, 1961 |
Անվանված է | Պատրիս Լումումբա |
Տիպ | Պետական |
Ռեկտոր | Օլեգ Յաստրեբով[2] |
Ուսանողներ | 23 388 (2017)[3] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[4] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5] |
Երկիր | Ռուսաստան[6] |
Հասցե | Միկլուխո-Մակլայա փողոց, 6, Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ | |
Կայք | www.rudn.ru |
imagemap_no_image<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Peoples' Friendship University of Russia Վիքիպահեստում |
Համալսարանի կազմում կան ֆիզիկամաթեմատիկական, բնական, պատմաբանասիրական գիտությունների, տնտեսագիտության և իրավունքի, ինժեներական, գյուղատնտեսական, բժշկական և նախապատրաստական ֆակուլտետներ, ասպիրանտուրա, օրդինատուրա, 83 ամբիոն, 160 ուս․ և ԳՀ լաբորատորիա, հաշվողական կենտրոն, գիտական գրադարան (ավելի քան 1 միլիոն հատոր գիրք)։
1978-1979 ուսումնական տարում սովորել են մոտ 6,3 հազար ուսանող, ստաժյոր, օրդինատոր, ասպիրանտ՝ 100 երկրներից, աշխատել՝ ավելի քան 1000 դասախոս և գիտական աշխատող։ Համալսարանն անդամ է Համալսարանների միջազգային ասոցիացիայի, կապեր ունի բազմաթիվ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների հետ։