Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-ուկրաինական պատերազմ (ռուս.՝ российско-украинская война, ուկրաիներեն՝ російсько-українська війна), Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ՝ սկսված 2014 թվականին։ Կիրառվում են նաև հիբրիդային պատերազմի տարրեր։ Համաշխարհային հանրությունը ևս այն անվանում է Ռուս-ուկրաինական պատերազմ։
Ռուս-ուկրաինական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հետխորհրդային կոնֆլիկտներ և Second Cold War? | |||||||||
Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա (անիմացված քարտեզ)։ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները նշված են կարմիրով (2022 թվականի մարտ) | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ռուսաստան | Ուկրաինա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Վլադիմիր Պուտին Սերգեյ Շոյգու Վալերի Գերասիմով Եվգենի Պրիգոժին (2014-2023) Ղրիմում՝ Սերգեյ Աքսյոնով Դոնբասում՝ ԴԺՀ՝ Ալեքսանդր Զախարչենկո (2014-2018) ԴԺՀ՝ Դենիս Պուշիլին (2018-այժմ) ԼԺՀ՝ Իգոր Պլոտնիցկի (2014-2017) ԼԺՀ՝ Լեոնիդ Պասեչնիկ (2017-այժմ) |
Օլեքսանդր Տուրչինով (փետրվար-հունիս 2014) Պետրո Պորոշենկո (2014-2019) Վլադիմիր Զելենսկի (2019-այժմ) Ռուստեմ Ումերով Վալերի Զալուժնի | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Ռուսաստանի զինված ուժեր՝ Ղրիմի զորքեր՝ 25.000–30.000 Սևծովյան նավատորմ՝ 11,000 (ներառյալ ծովային հետևակազորը) 30-ից ավելի ռազմանավեր (ներառյալ՝ սուզանավեր) 4 էսկադրիլիա կործանիչ օդուժ (յուրաքանչյուրում՝ 18 ինքնաթիռ) Համալրումներ՝ 16.000–42.000 Դոնբասում՝ 7.500-ից ավելի ռուսական մոտոհետևակային զորքեր |
Ուկրաինայի զինված ուժեր՝ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
400–500 ռուսաստանցի զինվորներ սպանվել են (ըստ ԱՄՆ-ի Պետքարտուղարության), 12-ը՝ գերեվարվել Դոնբասյան անջատողականների զորքերից անհայտ քանակությամբ զինվորներ ու սպաներ են զոհվել 1 զորական սպանվել է Ղրիմի Ինքնապաշտպանական ուժերի՝ ԻՊՈՒ կազմից |
2.423 սպանված, 6.820 վիրավոր, 378 անհետ կորած, 2.768 գերեվարված։ |
2014 թվականին Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում վարել է մի շարք ռազմական գործողություններ։ Եվրոմայդանի բողոքի ցույցերից և դրանց հաջորդած` Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո, առանց տարբերանշանների ռուսաստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Ղրիմի Հանրապետություն կոչվող ուկրաինական տարածաշրջանի ռազմավարական դիրքերը և ենթակառուցվածքը։ Այնուհետև Ռուսաստանը բռնակցել է, այսինքն ուժի կիրառմամբ միացրել է Ղրիմը, ինչը կատարվել է հակասահմանադրական հանրաքվեից հետո, որի ժամանակ տեղի բնակիչների մեծամասնությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկել են հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը միանալու[5][6][7]։ Հետագայում Ուկրաինայի Դոնբասի տարածքում ռուսամետ խմբերի ցույցերը վերաճեցին զինված հակամարտության՝ ուկրաինական իշխանության և ռուսամետ անջատողականների միջև, որոնք այստեղ ինքնահռչակեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ Օգոստոսին ռուսական ռազմական տրանսպորտային միջոցները հատել են ռուս-ուկրաինական սահմանը Դոնեցկի մի քանի վայրերում.[8][9][10][11] ռուս զինվորականների ներխուժումը դիտարկվել է որպես գլխավոր գործոն, որը հանգեցրել է ուկրաինական զորքերի պարտությանը 2014-ի սեպտեմբերի սկզբին[12][13]։ 2014 թվականի նոյեմբերին ուկրաինացի զինվորականները հայտնել են Ռուսաստանի զորքերի և ռազմական տեխնիկայի ինտենսիվ երթևեկության մասին՝ դեպի անջատողականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի Արևելյան շրջաններ[14]։ "Ասսոշեյթեդ Պրես" գործակալությանը հայտնել է ապստամբների վերահսկած շրջաններում առանց տարբերանշանների և համարանիշների 80 միավոր ռազմական տեխնիկայի ի հայտ գալու մասին.[15] Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դիտորդական հատուկ Առաքելությունը դիտարկել է և շարունակում է դիտարկել ծանր սպառազինության և տանկերի զանգվածային փոխադրումներին՝ անջատականների կողմից վերահսկվող Դոնեցկի հանրապետություն կոչված տարածքում[16]։ ԵԱՀԿ դիտորդները նաև հայտարարել են, որ իրենք դիտարկել են տրանսպորտային միջոցներ, որոնք կատարել են զինամթերքի, ինչպես նաև զոհված ռուս զինվորների դիակների փոխադրումներ ռուս-ուկրաինական սահմաններում՝ մարդասիրական օգնության փոխադրման անվան տակ[17]։ 2015 թ. օգոստոսի սկզբի դրությամբ ԵԱՀԿ-ն դիտարկել է 21 այդպիսի տրանսպորտային միջոցներ, որոնց վրա նշված էր մարտական գործողություններում զոհված ռուս զինվորականների կոդը[18]։ The Moscow Times պարբերականի տվյալներով Ռուսաստանը փորձում է ահաբեկել և լռեցնել իրավապաշտպաններին, որոնք քննարկում են այդ հակամարտությունում ռուս զինվորների զոհվելու հարցը[19]։ ԵԱՀԿ-ն բազմիցս տեղեկացրել է, որ իր դիտորդներին մերժվել է մուտք գործել այն շրջաններ, որոնք վերահսկվում են "միավորված ռուս-անջատողական ուժերի" կողմից[20]։
Միջազգային հանրության մեծամասնությունը[21][22][23] և այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են "Միջազգային համաներումը"՝ Amnesty International[24], քննադատել են Ռուսաստանին այն գործողությունների համար, որոնք իրականացվել են հետ-հեղափոխական Ուկրաինայում, մեղադրելով Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտման և Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ ոտնձգությունների համար։ Շատ երկրներ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում են Ռուսաստանի, նրա որոշ պատասխանատու քաղաքացիների և ընկերությունների – դեմ, որոնց Ռուսաստանը պատասխանել է նույն կերպ։
2015 թ. հոկտեմբերին «The Washington Post»-ը հայտնել է, որ Ռուսաստանը իր էլիտար՝ ընտրազորային զորամասերի մի մասը Արևելյան Ուկրաինայից տեղափոխել է Սիրիայ՝ աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին.[25]: 2015 թվականի դեկտեմբերին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ռուսական ռազմական հետախուզության սպաները գործել են Ուկրաինայում, պնդելով, սակայն, որ նրանք նույն բանը չեն, ինչ կանոնավոր զորքերը[26]։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը սրվել է հատկապես 2021-2022 թվականներին, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինա ռազմական ներխուժում իրականացնելու հնարավորությունը[27]։ 2022 թվականի Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է սկսում Դոնբասում և լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա։