Ռուփի
From Wikipedia, the free encyclopedia
Ռուփի, արժույթների ընդհանուր անվանում, որը օգտագործվում է Հնդկաստանում, Մավրիկիոսում, Նեպալում, Պակիստանում, Սեյշելներում և Շրի Լանկայում, ինչպես նաև ծառայել է որպես որոշ երկրների նախկին արժույթ, օրինակ՝ Աֆղանստանում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրիտանական Արևելյան Աֆրիկայում, Բիրմայում, Գերմանական Արևելյան Աֆրիկայում։ Ինդոնեզիայում և Մալդիվներում արժույթի միավորը հայտնի է ռուպիա և ռուֆիյա անուններով։
Հնդկական ռուփի (₹) և Պակիստանյան ռուփի (Rs.) ենթաբաժանվում են հարյուր պաիսայի կամ պայսի։ Նեպալական ռուփին (रू) ստորաբաժանվում է հարյուր պայիսայի կամ չորս սուկաայի։ Մավրիկիական, Սեյշելյան և Շրի Լանկայի ռուփիները բաժանվում են 100 ցենտի։