ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա
From Wikipedia, the free encyclopedia
ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա (կրճատ LSSAH կամ LAH, գերմ.՝ 1. SS-Panzer-Division Leibstandarte SS Adolf Hitler), ՍՍ զորքերի էլիտար բանակ, ստեղծվել է Ադոլֆ Հիտլերի անձնական պաշտապության հիմքի վրա։ Իր գոյության ժամանակաշրջանում այն վերածվեց տանկային կորպուսի։ Մինչև մարտական գործողությունների սկսվելը այն ենթարկվում էր միայն Ադոլֆ Հիտլերին։ Որոշ խմբերի և ՍՍ-ի բանակի հետ միավորվելուց հետո, «Լայբշտանդարտ ՍՍ»-ը դարձավ Երրորդ ռայխի ուժեղագույն ռազմական ուժերից մեկը[1]։ Սկսած 1943 թվականից ձևավորումը կատարվում էր առավել ծանր տեղամասերում և յոթ անգամ ենթարկվել է օդային հարձակման՝ արևմտյան և արևելյան ճակատների միջև[2]։ Ասպետական խաչի արժանացած ասպետների թվաքանակով՝ այն մտնում էր Երրորդ Ռայխի առաջատար զորամասերի ցուցակի մեջ[3]։
ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» առաջին տանկային դիվիզիա | |
---|---|
Դիվիզիայի զինանշանը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | վերմախտի տանկային դիվիզիա |
Զորքերի տեսակ | ՍՍ զորքեր |
Երկիր | Երրորդ Ռայխ |
Ենթարկոում | Ադոլֆ Հիտլեր |
Մտնում է | ՍՍ |
Թվակազմ | 22 000 |
. | |
Տեղաբաշխում | Lichterfelde? |
Շրաբ | Royal Prussian Main Cadet Institute, Groß-Lichterfelde, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա |
Անվանված է | Ադոլֆ Հիտլեր |
Կարգախոս | Իմ պատիվը կոչվում է «հավատարմություն» (գերմ.՝ «Meine Ehre heißt Treue») |
Պատմություն | |
Ստեղծվեց | մարտի 17, 1933 |
Ճակատամարտեր | Ներխուժումը Լեհաստան (1939) Դնեպրա-Կարպատական գործողություններ (1943 - 1944) Նորմանդական դեսանտային օպերացիա (1944) Արդենների օպերացիա (1944) Նորմանդական դեսանտային օպերացիա (1944) Բալատոնյան պաշտպանական գործողություններ (1945) Վիեննական հարձակման գործողություններ (1945) |
Լուծարվեց | մայիսի 8, 1945 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Օբերստգռուպենֆյուրեր Յոզեֆ Դիտրիխ (1938 թվականի օգոստոսի 15 - 1943 թվականի ապրիլի 7) Բրիգադենֆյուրեր Թեոադոր Վիշ (1943 թվականի ապրիլի 7 - 1944 թվականի օգոստոսի 20) Բրիգադենֆյուրեր Վիլգեմ Մոնկե (1944 թվականի օգոստոսի 20 - 1945 թվականի փետրվարի 6) Բրիգադենֆյուրեր Օտտո Կումմ (1945 թվականի փետրվարի 6 - 1945 թվականի մայիսի 8) |
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զինծառայողներին միացան նաև զանգվածային ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած մարդիկ։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նրանցից մի շարք մարդիկ դատապարտվել են տրիբունալներում և դատարաններում։ Գերմանա-ֆաշիստական ոճրագործների խուզարկման և հետաքննության արտակարգ հանձնաժողովի հիման վրա, «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիան ընդգրկվել է վերմախտի և ՍՍ-ի կազմի մեջ՝ ԽՍՀՄ-ի տարածքում հանցագործություններ գործելու համար[4]։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ՍՍ-ի զորքերը, այդ թվում նաև «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլերը» ճանաչվեցին հանցավոր[5]։