Սաբոտաժ
From Wikipedia, the free encyclopedia
Սաբոտաժ (ֆր.՝ sabotage՝ փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել), որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը[1]։
Աշխատանքի վայրում սաբոտաժն արդյունավետության դիտավորյալ իջեցնումն է՝ աշխատանքային պայմաններում որոշ փոփոխությունների հասնելու նպատակով։ Այն անձը, որը ներգրավված է սաբոտաժի մեջ, կոչվում է սաբոտաժավոր (վնասարար)։ Վերջիններս փորձում են թաքցնել իրենց ինքնությունը՝ ելնելով իրենց գործողությունների հետևանքներից։
Վիճակի ցանկացած անբացատրելի վատթարացումը կարող է դիտարկվել որպես սաբոտաժ։ Սաբոտաժը երբեմն անվանում են միջամտություն, չար կատակ և այլն, որպեսզի խուսափեն սաբոտաժին հաջորդող իրավական պատասխանատվությունից։