Սալիցիլատային թունավորում
From Wikipedia, the free encyclopedia
Չնայած սովորաբար պատճառը ասպիրինն է՝ այլ հնարավոր պատճառներից կարող են լինել մեթիլսալիցիլատը և բիսմութի սուբսալիցիլատը[3]։ Գերդոզավորումը կարող է լինել միտումնավոր կամ պատահական[1]։ Մեթիլսալիցիլատի փոքր դեղաչափը կարող է թունավոր լինել[3]։ Ախտորոշումը հիմնականում հիմնված է արյան մեջ ասպիրինի մակարդակի և արյան գազերի չափման վրա[1]։ Չնայած ախտորոշմանը օժանդակելու համար ստեղծվել է հատուկ գրաֆիկ պատկեր, նրա օգտագործումը խորհուրդ չի տրվում[1]։ Գերդոզավորման ժամանակ արյան մեջ դեղամիջոցի առավելագույն մակարդակը կարող է չհայտնաբերվել առաջին ավելի քան 12 ժամերի ընթացքում[3]։
Սալիցիլատային թունավորում | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 965.1 |
ՀՄԴ-10 | T39.0 |
Բուժում | ակտիվացրած ածուխ |
Սալիցիլատային թունավորում, հայտնի է նաև որպես ասպիրինային թունավորում, սուր կամ քրոնիկ թունավորում այնպիսի սալիցիլատներով, ինչպիսին է ասպիրինը[1]։ Դասական ախտանշաններն են ականջներում աղմուկի զգացողություն, սրտխառնոց, որովայնային ցավը և հաճախաշնչությունը[1]։ Ավելի մեծ դեղաչափերը կարող են հանգեցնել տենդի[1][2]։ Բարդությունները կարող են ներառել ուղեղի կամ թոքի այտուց, ցնցումներ, արյան գլյուկոզի ցածր մակարդակ կամ սրտի կանգ[1]։
Թունավորման կանխարգելման միջոցները ներառում են երեխաների համար անհասանելի փաթեթավորում և մեկ փաթեթում հաբերի քիչ քանակը[1]։ Բուժումը կարող է ներառել ակտիվացված ածուխ, ներերակային նատրիումի բիկարբոնատ՝ դեքստրոզով և կալիումի քլորիդով, և հեմոդիալիզ[3]։ Դեքստրոզայի կիրառումը խորհուրդ է տրվում նույնիսկ այն դեպքերում, երբ գլուկոզի մակարդակը նորմալ է[3]։ Դիալիզը խորհուրդ է տրվում երիկամային անբավարարությամբ, գիտակցության մթագնմամբ, արյան pH- ը 7.2-ից պակաս կամ արյան բարձր սալիցիլատային մակարդակով հիվանդների դեպքում[3]։ Եթե կա ինտուբացիայի անհրաժեշտություն, ապա կարող է հաճախակի շնչառական շարժումների կարիք լինել[1]։
Սալիցիլատների թունավոր ազդեցությունները նկարագրվել են դեռևս 1877 թվականից[4]։ 2004 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերվել է ավելի քան 20.000 դեպք, որից 43- ը մահվան ելքով[1]։ Սուր գերդոզավորմամբ հիվանդների մոտ 1%- ն է մահանում, մինչդեռ քրոնիկը կարող է ավելի վատ արդյունքներ ունենալ[5]։ Ծեր մարդկանց մոտ գերդոզավորման ռիսկն ավելի բարձր է ցանկացած դեղաչափի դեպքում[4]։