Սանդոմեժ
From Wikipedia, the free encyclopedia
Սանդոմեժ (լեհ.՝ Sandomierz. pronounced: sanˈdɔmʲɛʂ, լատին․՝ Sandomiria, ռուսական գիտական և գեղարվեստական գրականության մեջ գործածվում է Սանդոմիր անվանաձևը), հինավուրց քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Սվետնոկժիսկե վոևոդությունում, որի պովյատներից (շրջաններից) մեկի վարչական կենտրոնն է։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Ընկած է Վիսլա գետի ափերին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 180 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Հռչակվել է իր լավ պահպանված պատմական կենտրոնով, որը մշակութային ու զբոսաշրջային կարևորագույն տեսարժանություն է համարվում և 2017 թվականին ներառվել է Լեհաստանի պատմական հուշարձանների ցանկում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սանդոմեժ | |||||
լեհ.՝ Sandomierz | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Մակերես | 28,8 կմ² | ||||
ԲԾՄ | 200±1 մետր | ||||
Բնակչություն | ▼22 189 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 27-600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TSA | ||||
Պաշտոնական կայք | e-sandomierz.pl և sandomierz.pl | ||||
| |||||
Սանդոմեժը հռոմեա-կաթոլիկական թեմի կենտրոն է։ Անցյալում եղել է ոչ միայն Ստորին Լեհաստանի, այլև ողջ երկրի առավել կարևոր քաղաքային բնակավայրերից մեկը, ունեցել է թագավորական քաղաքի կարգավիճակ, ուշ միջնադարից մինչև 19-րդ դարը կատարել տարածաշրջանային կենտրոնի դեր։ Զբաղեցնում է 28,69 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 23.863[3], 2018 թվականի տվյալներով ՝ 23.780: