Սան Լուիս Ռիո Կոլորադո
From Wikipedia, the free encyclopedia
Սան Լուիս Ռիո Կոլորադո (իսպ.՝ San Luis Río Colorado), քաղաք և մունիցիպալիտետ Մեքսիկայի Սոնորա նահանգում։ 2015 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 192 739 մարդ[4]։ Իր մեծությամբ և բնակչության թվաքանակով չորրորդ մունիցիպալիտետն է նահանգում։ Գտնվելով Սոնորա նահանգի հարավ-արևմուտքում՝ քաղաքը սահմանակցում է Ստորին Կալիֆոռնիային։ Այն նաև գտնվում է ԱՄՆ-ի հետ միջազգային սահմանին՝ սահմանակցելով Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքին։ Քաղաքը Մեքսիկալիից 75 կմ հեռավորության վրա է գտնվում։ Մունիցիպալիտետը Սոնորա անապատում զբաղեցնում է 8,412.75 կմ² (3248,2 քառ, մղոն) տարածք։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Լուիս Ռիո Կոլորադո | |||
իսպ.՝ San Luis Río Colorado | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Հիմնադրված է | 1918[1] թ. | ||
ԲԾՄ | 40 մետր | ||
Բնակչություն | 176 685 մարդ (2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 653 | ||
Փոստային դասիչ | 83400–83499[3] | ||
Ավտոմոբիլային կոդ | 26 | ||
Պաշտոնական կայք | sanluisrc.gob.mx | ||
| |||
Փակել