Սան Լուիս հովիտ
From Wikipedia, the free encyclopedia
Սան Լուիս հովիտ, հարավ-կենտրոնական նահանգ Կոլորադոյում և Նոր Մեքսիկոյի մի մասում։ Հովտից սկիզբ է առնում Ռիո Գրանդե գետը։ Հովտի տարածքով են անցնում 6 երկրների և երեք քաղաքների սահմանները։ Սան Լուիս հովիտը Ամերիկա-մեքսիկական պատերազմից հետո, Մեքսիկան այս տարածքը հանձնեց Ամերիկային։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Յուտերի հետ պայմանագիր կնքեցին և ստեղծեցին ամրոց՝ իսպանացիները սկսեցին շարժվել դեպի հյուսիս և հաստատվել այնտեղ։ Պատերազմից առաջ, Իսպանիայի և Մեքսիկայի կառավարությունները տարածքը վերապահել էին իրենց դաշնակիցներին՝ Յուտերին։ 19-րդ դարի ընթացքում անգլո բնակիչները բնակություն հաստատեցին հովտում, որոնք զբաղվում էին հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։ Այսօր հովտում բնակվում է անգլո և իսպանական բնակչություն։
Այն ընդարձակ բարձրավանդակի ավազան է՝ մոտավորապես 8000 քառակուսի մղոն (21000 կմ քառ.), իսկ ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 7664 ոտք (2336 մ)։ Հովիտը Ռիո Գրանդե ճեղքվածքի մի հատված է և հարավից ոռոգվում է Ռիո Գրանդեի ջրերով։ Արևմուտքում վեր են խոյանում Սան Խուան լեռները, իսկ հարավում տարածվում է Նյու Մեքսիկոն։ Հովիտը մոտավորապես ունի 122 մղոն (196 կմ) երկարություն և 74 մղոն (119 կմ) լայնություն, որը հյուսիս-արևմտյան մասում տարածվում է դեպի հարավ ընկած Նյու Մեքսիկո։ Սան Լուիս հովիտը ունի ցուրտ անապատային կլիմա, բայց ունի զգալի ջրային ռեսուրսներ Ռիո Գրանդեից և ստորերկրյա ջրերից։