Սան Լուիս (Մարանյան)
From Wikipedia, the free encyclopedia
Սան Լուիս (պորտուգալերեն՝ São Luís, Brazilian Portuguese: [sɐ̃w luˈis]), Բրազիլիայի Մարանյան նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Ընկած է Սուրբ Մարկոսի ծովածոցում (Baía de São Marcos) գտնվող Upaon-açu (հնդկացիական տուպի ցեղի լեզվով՝ Մեծ կղզի) կամ Ilha de São Luís (Սուրբ Լուիսի կղզի) կղզու վրա։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1.094.667, մետրոպոլիսային ամբողջ տարածքինը՝ ընդհանուր առմամբ 1.605.305. այդ ցուցանիշով Սան Լուիսը Բրազիլիայի խոշոր բնակավայրերի ցանկում 15-րդ տեղն է զբաղեցնում (մեկ միլիոնի սահմանագիծն անցել է 2010 թվականին[2][3]):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Լուիս | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 8, 1612 թ. | ||||
Մակերես | 827,141 կմ² | ||||
ԲԾՄ | 4±1 մետր | ||||
Բնակչություն | ▼1 037 775 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 98 | ||||
Փոստային դասիչ | 65000-000 | ||||
Պաշտոնական կայք | saoluis.ma.gov.br | ||||
| |||||
Քաղաքն ունի ծովային երկու խոշոր նավահանգիստ՝ Madeira Port-ը և Itaqui Port-ը; Ամազոնյան տարածաշրջանում արդյունահանված երկաթի հանքաքարի զգալի մասն արտահանվում է հենց այդ նավահանգիստներից[4]։ Սան Լուիսն ինքն էլ մետաղաձուլության ու մետաղագործության կարևոր կենտրոն է. այստեղ են իրենց գործունեությունը ծավալել այդ ասպարեզի հայտնի ընկերություններից Alumarը և Vale-ն։ Քաղաքի համբավի տարածմանը նպաստում են նաև այնտեղ գործող Մարանյանի դաշնային համալսարանը, նրա նշանավոր զավակները, որոնց թվում են սամբա ոճի երգերի բրազիլացի հանրահայտ կատարող Ալսիոնեն, գրողներ Ալուիզիո Ասեվեդոն, Ֆեռեյրա Գուլարը, Ժոզե Մոնտելլոն, ֆուտբոլիստ Լուիս Օլիվեյրան, երաժիշտ Ժոաո դու Վալեն... Եվս մեկ նավահանգիստ սպասարկում է ձկնորսական ոչ մեծ նավերին[5]։