Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական (իտալ.՝ Nazionale di calcio di San Marino; Նազիոնալե դի կալչո դի Սան Մարինո)՝ ներկայացնում է Սան Մարինոյի ասոցիացիան ընկերական խաղերում և այլ պաշտոնական հանդիպումներում։
Մականուն | La Serenissima | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1986 | ||
Միություն | ՍՄՖՖ | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ, (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Պիերանգելո Մանզարոլի[1] | ||
Թիմի ավագ | Անդի Սելվա | ||
Ամենաշատ խաղեր | Անդի Սելվա (132) | ||
Ռմբարկու | Անդի Սելվա (16) | ||
Հիմնական մարզադաշտ | «Օլիմպիական» | ||
ՖԻՖԱ կոդ | СМР | ||
ՖԻՖԱ դասակարգում | 192[2] | ||
Ամենաբարձր դիրք | 118 (Հունիսի 4, 2015) | ||
Ամենացածր դիրք | 208 (Հուլիս 2014) | ||
ԷԼՕ դասակարգում | 203 | ||
Ամենաբարձր դիրք | 191 | ||
Ամենացածր դիրք | 205 | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Սան Մարինո 0–1 Կանադա (Սարավալլե, Սան Մարինո) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Սան Մարինո 1–0 Լիխտենշտայն (Սարավելլե, Սան Մարինո) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Սան Մարինո 0–13 Գերմանիա (Սարավելլե, Սան Մարինո) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 5 որակավորման փուլ (Առաջինը՝ 1998) | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 5 որակավորման փուլ (Առաջինը՝ 1996) | ||
Կայք | fsgc.sm/nazionale-a/ | ||
San Marino national association football team Վիքիպահեստում |
Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականը վերահսկվում է Սան Մարինոյի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։
Սան Մարինոյի հավաքականը մեկն է աշխարհի հետամնաց հավաքականներից։ 2014 թվականի հուլիսի 17-ի տվյալներով, ըստ ՖԻՖԱ-ի դասակարգման, հավաքականը գրավում է 208-րդ տեղը մեկ հորիզոնականով բարձր գտնվելով Բութանի ֆուտբոլի ազգային հավաքականից[3]։ Հավաքականի թույլ վիճակը նաև կախված է նրանից, որ Սան Մարինոյի Հանրապետությունը ունի շատ քիչ բնակչություն (Բնակչության թվով ՈՒԵՖԱ-ում առաջ է միայն Ջիբրալթարի հավաքականից)։ Սան Մարինոյի հավաքականը իր ֆուտբոլային պատմության մեջ ունեցել է մեկ հաղթանակ (Հաղթել է Լիխտենշտայնին սեփական հարկի տակ և նվազագույն հաշվով)։
Սան Մարինոյի հավաքականը վերջին գրեթե բոլոր տարիներին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախընտրական փուլերին, սակայն երբևէ չի կարողացել որակավորվել։