Սան Ֆեռնանդո դե Ապուրե
From Wikipedia, the free encyclopedia
Սան Ֆեռնանդո դե Ապուրե (իսպ.՝ San Fernando de Apure, հայտնի է նաև Սան Ֆեռնանդո (San Fernando) կրճատ անվանումով), քաղաք Վենեսուելայի հյուսիսային մասում, նույնանուն համայնքի և Ապուրե նահանգի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Լոս Լյանոս տարածաշրջանում, Օրինոկոյի վտակ Ապուրեի ափերին։ Պատկերավոր կարգախոսային անվանումն է «Հույսի քաղաք» («¡La ciudad de la esperanza!»)[3]: Նահանգի տնտեսական, առևտրային, ֆինանսական կենտրոնն է[4]։ Զարգացած է հատկապես սննդի արդյունաբերությունը[5]. քաղաքի ձեռնարկություններում են մշակվում անասնապահական ու հողագործական արտադրանքով հռչակված Ապուրե նահանգի[6] ագարակապանների ստացած մթերքները։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Ֆեռնանդո դե Ապուրե | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Հիմնադրված է | փետրվարի 28, 1788 թ. | ||||
Մակերես | 5982 կմ² | ||||
ԲԾՄ | 47±1 մետր, 51 մետր | ||||
Բնակչություն | 194 274 մարդ (2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 247 | ||||
Փոստային դասիչ | 7001 | ||||
Պաշտոնական կայք | sanfernando-apure.gov.ve | ||||
| |||||
Սան Ֆեռնանդոն զբաղեցնում է 5 982 քառակուսի կիլոմետր տարածք[7]։ Բնակչությունն աճում է արագ տեմպերով. 1969 թվականին նրա թվաքանակը եղել է մոտավորապես 19.000, 1996 թվականին՝ 110 000, 2008 թվականին՝ բուն քաղաքինը՝ 119 954[7], ամբողջ համայնքինը՝ 161 679, 2020 թվականին՝ 281.794[8][9] (վերջին ցուցանիշը վերաբերում է Սան Ֆեռնանդոյի ամբողջ մետրոպոլիսային տարածքում ապրողներին)։