Սառա Փեյլին
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Սառա Լուիզ Փեյլին (անգլ.՝ Sarah Louise Palin, (անգլ.՝ Heath), փետրվարի 11, 1964(1964-02-11)[1][2][3], Sandpoint, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2006-2009 թվականներին Ալյասկայի նահանգապետ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ։
Սառա Փեյլին անգլ.՝ Sarah Palin | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1964(1964-02-11)[1][2][3] (60 տարեկան) |
Ծննդավայր | Sandpoint, Այդահո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն, բողոքականություն[4], ավետարանչականություն[4], Հիսունականներ[4], Assemblies of God?[5], Nondenominational Christianity?[4] և կաթոլիկություն[5] |
Կրթություն | University of Hawaiʻi at Hilo?, North Idaho College? (1983), University of Idaho? (1987), Wasilla High School?, Հիվիքի Խաղաղօվկիանոսյան համալսարան (1982) և Matanuska–Susitna College? (1985) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, մոդել և հակապատվաստանյութերի ակտիվիստ |
Ամուսին | Todd Palin?[6] |
Ծնողներ | հայր՝ Charles Richard 'Chuck' Heath?, մայր՝ Sarah 'Sally' Sheeran?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Ալյասկայի նահանգապետ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Bristol Palin?, Piper Palin?, Track Palin?, Willow Palin? և Trig Palin? |
Կայք | sarahpalin.com |
Ստորագրություն | |
Sarah Palin Վիքիպահեստում |
2008 թվականի օգոստոսի 29-ին Ջոն Մաքքեյնը՝ 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն, Սառա Պալինին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։
ԱՄՆ-ի պատմության մեջ Պալինը եղել է երկրորդ կինը, որը՝ Ջերալդին Ֆերարոյից հետո (նա 1984 թվականին դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ուոլթեր Մոնդեյլի հետ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում), առաջադրվել է երկու խոշորագույն կուսակցություններից մեկի փոխնախագահի թեկնածու։ Նրանցից ոչ մեկը չի դարձել փոխնախագահ, քանի որ համապատասխանաբար 1984 և 2008 թվականներին նրանց նախագահի թեկնածուները պարտվել են։
2009 թվականի հուլիսի 3-ին, չսպասելով իր առաջին ժամկետի ավարտին, Պալինը հայտարարել է, որ հեռանում է Ալյասկայի նահանգապետի պաշտոնից[9]։ 2009 թվականի հուլիսի 26-ին նա վայր է դրել նահանգապետի լիազորությունները, և Ալյասկա նահանգի նոր նահանգապետ է դարձել Շոն Պարնելլը՝ Պալինի նախկին տեղակալը։ Պալինի հեռանալը մեծամասամբ կապված է եղել նրա անձնական ֆինանսական դժվարությունների հետ[10]։
2011 թվականի հունվարին ԱՄՆ-ի հասարակությունը նրա վրա է դրել կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձի պատասխանատվության այն մասը, որի վերացման կոչն է արել Պալինը[11]։