Սառցամագլցում
From Wikipedia, the free encyclopedia
Սառցամագլցում, սպորտի էքստրեմալ տեսակ, որը կայանում է կտրուկ սառցային թեքությունների հաղթահարման մեջ, որը կատարում են հատուկ հանդերձանքի շնորհիվ։ Սառցային թեքությունները կարող են լինել բնական ծագման, օրինակ՝ սառած ջրվեժներ, մեծ սառցալեզվակներ, կամ արհեստականորեն ստեղծված սառցային շինվածքներ։