Սեն-Ժոն Պերս
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս (ֆր.՝ Marie-René-Auguste-Alexis Leger, մայիսի 31, 1887(1887-05-31)[2][3][4][…], Պուանտ ա Պիտր[1] - սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[5][2][3][…], Եր[1]), ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։
Սեն-Ժոն Պերս ֆր.՝ Saint-John Perse | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marie René Auguste Alexis Léger[1] |
Ծնվել է | մայիսի 31, 1887(1887-05-31)[2][3][4][…] |
Ծննդավայր | Պուանտ ա Պիտր[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[5][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Եր[1] |
Գերեզման | cemetery of Giens |
Գրական անուն | Saint-John Perse[6] և Saint Leger Leger |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ և գրող |
Լեզու | ֆրանսերեն[7][8] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7] |
Կրթություն | Բորդոյի համալսարան և Lycée Louis-Barthou? |
Ուշագրավ աշխատանքներ | Anabase?, Amers?, Praises? և Q48748337? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Dorothy Russel?[11] |
Saint-John Perse Վիքիպահեստում |
1916 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ 1940 թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՄՆ։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսն առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», 1942, «Քամիներ», 1946) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» (1957), «Ժամանակագրություն» (1960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960)։