Սերբիա և Եվրոպական միություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրամիությանը Սերբիայի անդամակցության գործընթացը սկսվել է 2005 թվականի նոյեմբերին, երբ Սերբիան մտնում էր Սերբիայի և Չեռնոգորիայի պետական միության կազմի մեջ։ 2006 թվականի մայիսին Չեռնոգորիան անկախության հանրաքվե անցկացրեց և առանձնացավ միությունից, իսկ Սերբիան ինքնուրույն շարունակեց բանակցությունները ԵՄ-ի հետ։ 2008 թվականի հուլիսի 29-ին Սերբիան և ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել կայունացման և ասոցացման մասին[1]։ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Սերբիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել[2]։ 2012 թվականի մարտի 1-ին Սերբիան ստացավ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ [3]: 2013 թվականի դեկտեմբերին Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց 2014 թվականի հունվարին ԵՄ-ին Սերբիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը[4], և առաջին միջկառավարական խորհրդաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-ին Բրյուսելում[5]։ 2009 թվականի դեկտեմբերին Սերբիայի քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, իրավունք են ստացել առանց վիզա ստանալու մեկնել շենգենյան գոտու երկրներ[6]։