Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիական ճգնաժամ` հակամարտություն, որը սկսվել է 2011 թվականի գարնանը տեղական քաղաքացիական դիմակայություն, վերաճելով Բաշշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբության, որում ժամանակի ընթացքում ներգրավվեցին ոչ միայն տարածաշրջանի հիմնական պետությունները, այլ նաև միջազգային կազմերպություններ, ռազմա-քաղաքական խմբավորումներ և համաշխարհային տերություններ։
Հակամարտության հիմնական մասնակիցները համարվում են կանոնավոր զինվորականներն ու ռազմականացված ձևավորումները, հանդես գալով երկրում գործող նախագահ` Բաշշար Ասադի (Սիրիական արաբական բանակ, Պաշտպանության ազգային ուժեր և այլն), «չափավոր» ձևավորումները սիրիական ընդդիմություն (Սիրիական ազատ բանակ, արաբական սուննիական ցեղային ձևավորումները), քրդական ձևավորումները (Պաշտպանության ազգային ջոկատներ), ինչպես նաև տարբեր տեսակի իսլամական ու ջիհադիստական ահաբեկչական խմբավորումներ (ԻՊ, Ջաբաթ ալ Նուսրա և այլն)։
Հակամարտությունը աչքի է ընկնում կատաղի ռազմական գործողություններով, բնակավայրերի անկանոն գնդակոծումներով, մասսայական սպանություններով ու խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ ռազմական հանցագործություններով։ Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում է շարիաթի օրենքները, որի հետևանքով էլ հալածանքների են ենթարկվում տարբեր կրոնական փոքրամասնություններ, ինչպես նաև ավերվում են մշակութային ժառանգության օբյեկտներ։
«Իսլամական պետության» սրընթաց հարձակումներն ու Սիրիայի ու Իրաքի զգալի տարածքների գրավումը 2014 թվականի ամռանը առիթ դարձավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ինտերվացիային, որոնք 2014 թվականի սեպտեմբերից ավիահարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին, ինչպես նաև զինում ու ուսուցանում են այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ջոկատներին։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից նախագահ` Բաշշար Ասադի խնդրանքով Սիրիայում ռազմական գործողություններ են անցկացնում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը, որոնք համակարգում են իրենց գործողությունները կառավարական զորքերի հետ։
2017 թվականը բերեց Սիրիայում իրավիճակի արմատական փոփոխություններ։ Տարվա գլխավոր արդյունքը դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումը, որը դեռ 2015 թվականին վերահսկում էր ծավալուն տարածքներ Սիրիայում ու Իրաքում։ ԻՊ-ի հիմնական ուժերի ջախջախումը թույլ տվեց Ռուսաստանին հայտարարել ռուսական ՕԴՈՒ-ի հաջող գործողությունների մասին։ Մինչդեռ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտը խաղաղություն չբերեց տարածաշրջանում` սիրիական ընդդիմությունը ու իրեն աջակցող արտաքին ուժերը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում մասնակցել երկրի հետպատերազմյան վերականգմանը, եթե երկիրը շարունակի կառավարել Բաշշար Ասադը[1]։