Սլիմա
From Wikipedia, the free encyclopedia
Սլիմա (մալթայերեն՝ Tas-Sliema), նավահանգստային քաղաք Մալթայի հյուսիսային մասում, մայրաքաղաք Վալետայից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Առևտրի և հանգստի կարևոր կենտրոն է։ Զբոսաշրջությունը եկամտի կարևոագույն աղբյուրներից է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 786[2]։ Բնակավայրը կառուցվել է ռազմավարական տեսակետից կարևոր վայրում։ Պահպանվել է Tigné Point ամրոցը։ Պատմամշակութային կարևոր հուշարձաններից է նաև 1855 թվականին կառուցված ու օծված Stella Maris ծխական եկեղեցին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սլիմա | |||||
մալթ.՝ Tas-Sliema | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Մակերես | 1,3 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲16 854 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | SLM | ||||
Պաշտոնական կայք | sliema-malta.com | ||||
| |||||
Ծնունդով Սլիմայից են շվեյցարական Krokus երաժշտախմբի երգիչ Մարկ Ստորացը[3], Եվրատեսիլ-2002-ում և Եվրատեսիլ-2016-ում Մալթան ներկայացրած երգչուհի Իռա Լոսկոն, մալթացի մի շարք քաղաքական գործիչներ։
Քաղաքի Sliema Wanderers ֆուտբոլային թիմը շուրջ 30 անգամ հռչակվել է Մալթայի չեմպիոն։