Սմբատ Ա Հեթումյան
From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ (1277 - 1310), Հայոց թագավոր Կիլիկիայում 1296–1298 թվականներին։ Հեթումյանների արքայատոհմից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սմբատ Ա Հեթումյան (այլ կիրառումներ)
Սմբատ Ա Հեթումյան | |
---|---|
Ծնվել է՝ | 1277 |
Մահացել է՝ | 1310 |
Երկիր | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Տոհմ | Հեթումյաններ |
գերիշխան | |
Հայր | Լևոն Գ |
Մայր | Կեռան |
Լևոն Գ թագավորի որդին։
Ավագ եղբայրների՝ Հեթում Բ թագավորի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել թագավոր։ Հայրենիք ժամանած եղբայրները Սմբատի հրամանով ձերբակալվել և բանտարկվել են Բարձրաբերդում, որտեղ Թորոսն սպանվել է, իսկ Հեթում Բ կուրացվել։ Սմբատի գահակալությունը ճանաչել է Կիլիկյան Հայաստանի դաշնակից Մոնղոլիայի Ղազան խանը՝ իր տոհմի դուստրներից մեկին կնության ուղարկելով նրան[1][2]։ Սմբատի նամակագրական և դիվանագիտական սերտ կապեր է հաստատել Հռոմի պապի, Անգլիայի, Ֆրանսիայի թագավորների հետ՝ փորձելով նրանց օգնությամբ դիմակայել Եգիպտոսի արաբական սուլթանությանը։ Սակայն շուտով Սմբատին տապալել և գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդին Բ-ն։ 1299 թվականին խաչակիր ասպետների օգնությամբ գահին վերահաստատված Հեթում Բ ձերբակալել և երկրից արտաքսել է թե՛ Սմբատին և թե՛ Կոստանդին Բ-ին։ 1309 թվականին հայրենիք վերադարձած Սմբատը, գահը վերստին գրավելու ապարդյուն փորձից հետո, դարձյալ արտաքսվել է երկրից՝ մահացել Եվբեա կղզում։