Սյուդադ Գուայանա
From Wikipedia, the free encyclopedia
Սյուդադ Գուայանա (իսպ.՝ Ciudad Guayana), քաղաք Վենեսուելայի հյուսիսարևելյան մասում՝ Օրինոկո գետի ափին, Բոլիվար նահանգում, որի խոշորագույն բնակավայրն է։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 920.780[2], որը կազմում է նահանգի ողջ բնակչության գրեթե կեսը։ Քաղաքը Օրինոկոյի աջ ափն ի վար ձգվում է շուրջ 40 կիլոմետր[3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սյուդադ Գուայանա | |||
| |||
Երկիր | Վենեսուելա | ||
Հիմնադրված է | 1961 թ. | ||
Մակերես | 410,5 կմ² | ||
ԲԾՄ | 13 մետր | ||
Բնակչություն | 751 331 մարդ (2011)[1] | ||
Հեռախոսային կոդ | 0286 | ||
Փոստային դասիչ | 8050 | ||
| |||
Հիմնադրվել է 1961 թվականին՝ որպես արդյունաբերական մի նոր կենտրոն բնական պաշարներով հարուստ տարածաշրջանում՝ Գվիանական սարահարթի հյուսիսային մասում։ Սկզբնական շրջանում անվանվել է Սանտո Տոմե դե Գուայանա (Santo Tomé de Guayana): Քաղաքի արագ աճին նպաստել է նրանից 70 կիլոմետր հարավ՝ Կարոնի գետի վրա բարձր ամբարտակի և երկրի խոշորագույն ջրաէլեկտրակայանի շահագործումը (այդ ՋրԷԿ-ը տալիս է Վենեսուելայում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսից ավելին)։ Սյուդադ Գուայանայում իր գործունեությունն է ծավալել Corporación Venezolana de Guayana ընկերությունը, որը մասնագիտացել է մերձակայքում գտնվող օգտակար հանածոների (երկաթի հանքաքար, բոքսիտներ, ոսկի, ադամանդ) արդյունահանման գործում[4]։ Քաղաքում գործում են ալյումինի երկու գործարան, մեքենաշինական խոշոր ձեռնարկություններ, կա պողպատի, թղթի արտադրություն։ Սյուդադ Գուայանան ունի գետային խոշոր նավահանգիստ, միջազգային օդանավակայան։ Համարվում է Վենեսուելայի ամենաարագ աճող բնակավայրը. բնակչության թվաքանակը 1961 թվականի 60 հազարից 2019 թվականին հասել է 900 874-ի[5]։
Քաղաքի տեսարժան վայրերից են Օրինոկոյի վրա գցված կամուրջը, Լիովիսնա ջրվեժը, Polideportivo Cachamay մարզադաշտը, որտեղ 2007 թվականին անց են կացվել ֆուտբոլի Ամերիկայի գավաթի՝ Copa América-ի մրցաշարի մի շարք հանդիպումներ։