![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/U.S._Highway_93_bridge_from_within_Snake_River_Canyon.jpeg/640px-U.S._Highway_93_bridge_from_within_Snake_River_Canyon.jpeg&w=640&q=50)
Սնեյք (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Սնեյք (անգլ.՝ Snake River), գետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում, Կոլումբիա գետի խոշորագույն վտակը։ Նրա երկարությունը 1735 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 278 450 կմ²[3]։
Սնեյք | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1735 կմ |
Ավազանի մակերես | 278 450 կմ² |
Ջրի ծախս | 1550 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ելոուսթոուն |
Գետաբերանի տեղակայում | Կոլումբիա |
Կոորդինատներ | 46°11′10″ հս․. լ. 119°01′44″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Owyhee River?, Malheur River?, Powder River?, Heart River?, Boise River?, Salmon River?, Clearwater River?, Raft River?, Palouse River?, Bruneau River?, Grande Ronde River?, Gros Ventre River?, Payette River?, Salmon Falls Creek?, Burnt River?, Greys River?, Lewis River?, Malad River?, Portneuf River?, Salt River?, Tucannon River?[1], Weiser River?, Henrys Fork?, Hoback River?, Bannock Creek?, Blackfoot River?, Goose Creek?, Sailor Creek?, Succor Creek?, Willow Creek?, Imnaha River?, Birch Creek?[1], Anaconda Creek?[1], Shovel Creek?[1], Bear Creek?[1], Couse Creek?[1], Tenmile Creek?[1], Asotin Creek?[1], Dry Creek?[1] և Alpowa Creek?[1] |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Վաշինգտոն, Այդահո, Օրեգոն և Վայոմինգ |
Ջրահավաք | Snake River Basin? |
Սկիզբ է առնում Վայոմինգ նահանգի արևմտյան մասից, Ելոուսթոուն ազգային պարկի տարածքից և հոսում է Սնեյք-Ռիվեր սարահարթով, Հելս կիրճով և Պալուս բլրապատ տարածքով։ Կոլումբիա գետի մեջ է թափվում Վաշինգտոն նահանգի արևելքում։ Սնեյք գետի ավազանը ընդգրկում է տարածքներ Միացյալ Նահանգների վեց նահանգներից և հիմնականում լեռներ բաժանված հարթավայրերով։ Գետի միջին ծախսը կազմում է մոտ 1550 մ³/վ[4]։
Բնիկ հնդկական բնակչությունը վերջին 11000 տարիներին ապրել է Սնեյք գետի ավազանում։ Այդ մարդկանց տնտեսական գործունեությունը հիմնված էր հիմնականում ձկնորսության վրա, որոնք գետով բարձրանում են ձվադրման համար։ Երբ Լյուիսի և Քլարկի արշավախմբերը հատեցին Ժայռոտ լեռները և մտան Սնեյք գետի հովիտ, գերակշռող էթնիկական խմբերը նե-պերսե և շոշոններ հնդիկներն էին։ Եվրոպացիների հետ շփումից, որոնցից հնդկացիները որդեգրեցին ձի պահելը, մեծապես փոխեցին տեղի բնակչության կյանքը նույնիսկ հետազոտողներից և թանկարժեք մորթու համար այստեղ եկած որսորդներից (տրապերներից) առաջ։ 19-րդ դարի կեսերին, Սնեյք գետի մեծ մասի երկայնքով, անցնում է Օրեգոնի վերաբնակեցման ուղին՝ տանելով ավելի արևմուտք՝ դեպի Խաղաղ օվկիանոսի ափ։ Սնեյք գետի ավազանը ակտիվորեն բնակեցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գետի երկայնքով կառուցվեցին երկաթուղիներ, զարգացավ նավագնացությունն ու հանքարդյունաբերությունը։ XIX դարի 90-ականներից Սնեյքի արագ հոսանքն օգտագործվել է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Գետի վրա 15 ամբարտակների կառուցումը նպաստել է նավագնացության բարելավմանը և հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգմանը։