Սոկրատես (ֆուտբոլիստ)
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սոկրատես Բրազիլեյրու Սամպայու դի Սոզա Վիեյրա դի Օլիվեյրա, (բրազ.-պորտ.՝ Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira, փետրվարի 19, 1954(1954-02-19)[2][3], Բելեմ, Բրազիլիա[4] - դեկտեմբերի 4, 2011(2011-12-04)[5], Սան Պաուլո, Բրազիլիա[6]), բրազիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Բրազիլիայի հավաքականի թիմի ավագը։
Քաղաքացիությունը | իսպաներեն[1] | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1954(1954-02-19)[2][3] | ||
Ծննդավայր | Բելեմ, Բրազիլիա[4] | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 2011(2011-12-04)[5] (57 տարեկան) | ||
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա[6] | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ըստ «World Soccer» ամսագրի զբաղեցնում է 63-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում[7], իսկ ըստ «Placar» ամսագրի Սոկրատեսը զբաղեցնում է 77-րդ տեղը համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստների շարքում[8]։ ՖԻՖԱ 100-ի անդամ է։
Սան Պաուլոյի համալսարանում ստացել է բժշկի դիպլոմ։ Մարզական կարիերայից հետո ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[9][10]։