Սուահիլի (լեզու)
բանտու լեզվախմբի լեզու / From Wikipedia, the free encyclopedia
Սվահիլի, Աֆրիկայի ամենատարածված լեզուներից է, տարածված է Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում։ Թանզանիայի, Քենիայի և Ուգանդայի պետական լեզուն է։ Հայտնի է նաև քիսվահիլի անվանումով։ Սվահիլի ժողովրդի մայրենի լեզուն է, պատկանում է բանտու լեզվախմբին։ Միաժամանակ ծառայում է որպես ազգամիջյան հաղորդակցման միջոց Աֆրիկյան Մեծ լճերի տարածաշրջանում և Աֆրիկայի արևելյան ու հարավարևելյան հատվածներում՝ ներառյալ Տանզանիան, Քենիան, Ուգանդան, Ռուանդան, Բուրունդին, Մոզամբիկը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուահիլի (այլ կիրառումներ)
Սվահիլի kiswahili | |
---|---|
Տեսակ | մակրոլեզու, բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | սաբակի և բանտու[1] |
Երկրներ | |
Պաշտոնական կարգավիճակ | |
Խոսողների քանակ | 15 437 390 մարդ (2012)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Baraza la Kiswahili la Taifa? |
Լեզվակիրների թիվը | 5 մլն՝ առաջին լեզու; 70 մլն՝ երկրորդ լեզու |
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
IETF | sw |
ԳՕՍՏ 7.75–97 | суа 631 |
ISO 639-1 | sw |
ISO 639-2 | swa |
ISO 639-3 | swa, swc, swh |
Swahili language Վիքիպահեստում |
Սվահիլին որպես մայրենի կամ երկրորդ լեզու գործածողների ճշգրիտ թվաքանակը հստակ հայտնի չէ և մինչ օրս մնում է բանավեճերի առարկա։ Ըստ տարբեր գնահատումների՝ այն տատանվում է 50 միլիոնից 100 միլիոնի սահմաններում[4]։ Սվահիլին ազգային լեզու է համարվում Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Կոմորյան կղզիներում որպես պաշտոնական լեզու գործածվող շիմաորե լեզուն էլ սերտորեն առնչվում է սվահիլիին[5]։ Վերջինս, վերոնշյալի հետ մեկտեղ, համարվում է Աֆրիկյան միության աշխտանքային լեզուն և, բացի այդ, պաշտոնապես իբրև ազգամիջյան հաղորդակցման լեզու է ճանաչված Արևելաաֆրիկյան համագործակցության երկրներում[6]։
Սվահիլի լեզվի բառապաշարում զգալի է արաբերենից փոխառված բառերի թիվը[7], որոնք մասամբ փոխանցվել են արաբախոս մուսուլման բնակիչների հետ շփումների արդյունքում[8]։