Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Գեթսեմանի այգի)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի Գեթսեմանում, ռուսական ուղղափառ եկեղեցի Արևելյան Երուսաղեմում։ Գտնվում է Գեթսեմանում, Աստվածամոր գերեզմանից ոչ հեռու՝ Ձիթենյաց լեռան ստորոտին։ Կառուցվել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության կողմից կայսերական ընտանիքի միջոցներով[1], կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի հիշատակին։ Օծվել է 1888 թվականին ի պատիվ սուրբ Մարիամ Մագդաղենացու։ 1921 թվականից եկեղեցում պահվում են սուրբ նահատակներ Մեծ կայսրուհի Ելիզավետա Ֆեոդրովնայի և միանձնուհի Վարվառայի մասունքները։
Արագ փաստեր Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի ռուս.՝ Церковь Святой Марии Магдалины, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի ռուս.՝ Церковь Святой Марии Магдалины | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Պաղեստին, Իսրայել |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Հասցե | הר הזיתים |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1885 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային ժառանգության օբյեկտ |
Նվիրված | Մարիամ Մագդաղենացի |
Անվանված | Մարիամ Մագդաղենացի |
Ճարտարապետ | Դավիդ Գրիմ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված | 1885 |
Շինանյութ | ավազաքար |
Saint Mary Magdalene Church (Jerusalem) Վիքիպահեստում | |
jerusalem-mission.org/convent_magdalene.html |
Փակել
Տաճարը պատկանում է Արտասահմանյան ռուս ուղղափառ եկեղեցուն, այն համարվում է Քրիստոսի Հարության Վիֆանի համայնքի կանանց Գեթսեմանի վանքի գլխավոր եկեղեցին[2][3]։