Սպիտակ կաղնի
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ կաղնի[1] (լատ.՝ Quercus alba), հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի ցեղ է[2]։ Ցեղի անունը` լատ.՝ Verkus բառ է, որը նշանակում է գեղեցիկ ծառ[3]։ Հին Հունաստանում այն նվիրված էր գիտության, արևի և արվեստի աստված Ապոլլոնին[4]։ Կաղնու ճյուղը համարվում էր հզորության նշանաբան, այն պարգևում էին մարդկանց կյանքը փրկողներին, զինվորական սխրանքներ գործողներին և այլն[5]։ Հռոմեացիների մոտ այն նվիրված էր Յուպիտերին[6]։ Սլավոնները կաղնին համարել են սուրբ ծառ. այն նվիրված է եղել կայծակի և որոտի աստված Պերունին[7], իսկ հնդկիները ծառն անվանել են «տևադարա», որը բառացի նշանակում է «աստվածածառ»[8]։