Սպոնդիլոարթրոպաթիա
From Wikipedia, the free encyclopedia
Սպոնդիլոարթրոպաթիա, սպոնդիլոարթրիտ, ողնաշարի հոդային հիվանդություն է։ Որպես այդպիսին, այն հիվանդությունների դաս կամ կատեգորիա է, այլ ոչ թե մեկ, կոնկրետ, առանձին հիվանդություն։ Այն տարբերվում է սպոնդիլոպաթիայից, որն ինքնին ողնաշարի հիվանդություն է, բայց կան շատ առանձնահատկություններ, որոնք վերաբերում են և՛ սպոնդիլոպաթիային, և՛ սպոնդիլոարթրոպաթիային։
Սպոնդիլոարթրոպաթիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 720, 721, 722, 723 և 724 |
ՀՄԴ-10 | M40 և M54 |
Ողնաշարի և սակրոիլեալ հոդերի բորբոքումով պայմանավորված սպոնդիլոարթրոպաթիան կոչվում է առանցքային, աքսիալ սպոնդիլոարթրիտ[1]։ Սպոնդիլոարթրոպաթիա տերմինը վերաբերում է ողնաշարի հոդերի ցանկացած տեսակի հոդային հիվանդությանը, ներառյալ ռևմատոիդ արթրիտը և օստեոարթրիտը, բայց տերմինը հաճախ օգտագործվում է որոշակի ընդհանուր հատկանիշներով խանգարումների համար, որոնց հաճախ անվանում են սերոնեգատիվ սպոնդիլարտրոպաթիաներ։ Սերոնեգատիվ սպոնդիլարտրոպաթիաներին բնորոշ է կապը HLA-B27 գենի հետ, ինչպես նաև բացասական ռևմատոիդ գործոնն ու հակակորիզային հակամարմինները (ANA):
Ապոնդիլոարթրոպատիաներին բնորոշ է ասիմետրիկ ծայրամասային (դիստալ) արթրիտը (որը տարբերվում է ռևմատոիդ արթրիտից), ոտքի մատների միջֆալանգեալ հոդերի արթրիտը, նրբերշիկանման մատները, աքիլեսի ջլի բորբոքումը (տենդինիտ), պլանտար ֆասցիտը, ոսկրաճառաբորբը, իրիտը և լորձաթաղանթային վնասվածքները։ Մեջքի ստորին ցավը սպոնդիլոարթրոպաթիաների ամենատարածված կլինիկական դրսևորումն է, այն յուրահատուկ նշան է, քանի որ նվազում է հիվանդության ակտիվության նվազմանը զուգահեռ։