Ստերլետ
From Wikipedia, the free encyclopedia
Ստերլետ, Ստերլյադ[1], Տարաղան (Acipenser ruthenus), թառափազգիների ընտանիքի ձուկ։
Ստերլետ | |
Ստերլետ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Ճառագայթալողակ ձկներ (Actinopterygii) |
Կարգ | Թառափազգիներ (Acipenseriformes) |
Ենթակարգ | Acipenseroidei |
Ընտանիք | Թառափ (Acipenseridae) |
Ցեղ | Թառափ (Acipenser) |
Տեսակ | Ստերլետ (A. ruthenus) |
Միջազգային անվանում | |
Acipenser ruthenus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգված տեսակ |
Տարածված է Սև, Ազովի, Կասպից ծովերի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանների գետերում (արևելքում մինչև Ենիսեյը ներառյալ)։ Հայտնի են կիսագաղթող ձևեր։ Ձվադրում է գարնանը, դնում՝ 4—137 հզ․ ձկնկիթ։ Ապրում է մինչև 22 տարի։ Սնվում է գլխավորապես միջատների թրթուրներով։ Արժեքավոր ձուկ է։ Արհեստականորեն բուծվում է։
- Մարմնի երկարությունը՝ մինչև 125 սմ
- Զանգվածը՝ 16 կգ։
Ստերլետի հին հայերեն անվանումը տարաղան է, որն առաջացել է ձկան գլուխը տարաղի հետ նմանեցնելու արդյունքում (տարաղը քարգործական մուրճի տեսակ է)։ Իսկ թառափազգու այն տեսակը, որից ձկնկիթ են ստանում, կոչվում է "թուխու" (խոսքը թիաքիթի մասին է (բելուգա))։ Արդի խոսակցական լեզվում լայնորեն կիրառվում է "ստեռլեց" աղավաղված ձեւը։ (Անգլ.՝ Sterlet, ռուս.՝ Стерлядь)