Ստիլետ
From Wikipedia, the free encyclopedia
Ստիլետ (իտալ.՝ stiletto լատին․՝ stilus-ից, «գրելու փայտիկ», «սուր ձող»[1]), իտալական ծագումով ծակող սառը զենք, դաշույն։ Ունի նեղ շեղբ և ուղիղ խաչարդ։ Դասական տարբերակում շեղբը կտրող սայր չունի[2][3]։ Շեղբը կտրվածքում ունենում է կլոր, ձվաձև, եռանիստ (առավել հաճախ) և քառակող տեսք, երկայնակի ակոսով և ամրության կողերով կամ տափակ նիստերով, սովորաբար առանց սայրի։ Տարածում է ստացել 16-րդ դարից, Վերածննդի ժամանակաշրջանից, թեև հայտնի է եղել շուտվանից։ Ստիլետի փոքր չափերը թույլ էին տալիս այն ծածուկ կրել կամ թաքցնել տարբեր առարկաների մեջ, ինչի պատճառով այն ժողովրդականություն էր վայելում վարձու մարդասպանների ու նաև կանանց մոտ[4]։ Զինվորական գործում օգտագործվել է որպես լրացուցիչ կամ ինքնապաշտպանության զենք զրահավորված թշնամու դեմ։