Վալբժիխ
From Wikipedia, the free encyclopedia
Վալբժիխ (լեհ.՝ Wałbrzych, գերմաներեն՝ Waldenburg, Waldenburg; Lower Silesian: Walmbrig կամ Walmbrich; չեխ․՝ Valbřich կամ Valdenburk), քաղաք Լեհաստանի հարավ-արևելքում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում։ 1975–1998 թվականներին եղել է Վալբժիխի վոևոդության վարչական կենտրոնը։ Ներկայումս նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ընկած է վոևոդության վարչական կենտրոն Վրոցլավից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Չեխիայի հետ Լեհաստանի ունեցած պետական սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի մոտավորապես 112.600 բնակիչ (բնակչության թվաքանակով երկրորդ տեղն է զբաղեցնում վոևոդությունում և 33-րդը՝ երկրում)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վալբժիխ | |||||
լեհ.՝ Wałbrzych | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Մակերես | 84,8 կմ² | ||||
ԲԾՄ | 350±1 մետր | ||||
Բնակչություն | ▼104 401 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 58-300 à 58-309 58-314 et 58-316 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DB | ||||
Պաշտոնական կայք | um.walbrzych.pl | ||||
| |||||
Վալբժիխը մի ժամանակ ածխի արդյունահանման և ընդհանրապես՝ արդյունաբերական խոշոր կենտրոն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրեթե չի վնասվել և պահպանել է պատմաճարտարապետական իր հարուստ ժառանգությունը։ Հուշարձաններից ամենահամբավավորը Քսյոնժ ամրոցն է, որ իր մեծությամբ առաջին տեղն է գրավում Ստորին Սիլեզիայում և երրորդ տեղը՝ ամբողջ Լեհաստանում։