Վասիլի Չույկով
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Իվանովիչ Չույկով (ռուս.՝ Васи́лий Ива́нович Чуйко́в, հունվարի 31 (փետրվարի 12), 1900[1][2][3][…], Serebryanye Prudy, Venyov Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[6] - մարտի 18, 1982(1982-03-18)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), Խորհրդային Միության ռազմական հրամանատար և Խորհրդային Միության Մարշալ։ Նա առավել հայտնի է 62-րդ բանակի՝ իր հրամանատարությամբ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմիում՝ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ ծանր մարտեր է տարել։
Վասիլի Չույկով | |
---|---|
ռուս.՝ Василий Иванович Чуйков | |
հունվարի 31 (փետրվարի 12), 1900[1][2][3][…] - մարտի 18, 1982(1982-03-18)[4][5][1][…] (82 տարեկան) | |
Ծննդավայր | Serebryanye Prudy, Venyov Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[6] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մամաև կուրգան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ |
Հրամանատարն էր | 9th Army? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1925) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ (1927) |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Տուլայի մերձակայքում գտնվող գյուղական ընտանիքում ծնված Չույկովը 12 տարեկանից իր ապրուստը վաստակում էր աշխատելով գործարանում։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նա միացավ Կարմիր բանակին և աչքի ընկավ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո Չույկովն աշխատել է Չինաստանոււմ և Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ՝ որպես ռազմական կցորդ ու հետախույզ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Չույկովը ղեկավարել է 4-րդ բանակը՝ Լեհաստան խորհրդային ներխուժման ժամանակ, և 9-րդ բանակը՝ Ֆինլանդիայի դեմ ձմեռային պատերազմի ժամանակ։ 1940 թվականի դեկտեմբերին, Չինաստանում, նա կրկին նշանակվեց ռազմական կցորդ՝ աջակցելու Չիանգ Կայ Շեկին և ազգայնականներին՝ Ճապոնիայի դեմ պատերազմում։ 1942 թվականի մարտին Չույկովը հետ կանչվեց Չինաստանից՝ Խորհրդային Միությունը պաշտպանելու գերմանական ներխուժումից։ Սեպտեմբերին նրան տրվեց Ստալինգրադը պաշտպանող 62-րդ բանակի հրամանատարությունը։
Հանձնարարված լինելով պաշտպանել քաղաքն ամեն գնով՝ Չույկովը որդեգրեց Սովետական ճակատային գիծը Գերմանիային որքան հնարավոր էր մոտ պահելու քաղաքականությունը։ Սա ծառայեց որպես արդյունավետ հակահարված Վեհրմախտի համակցված զորքերի մարտավարությանը, սակայն 1942-ի նոյեմբերի կեսերին գերմանացիները գրավեցին քաղաքի մեծ մասը՝ ամիսներ տևած դանդաղ առաջխաղացումից հետո։ Նոյեմբերի վերջին Չույկովի 62-րդ բանակը միացավ Սովետական ուժերի մնացյալ մասին, որպես հակահարձակողական ուժ, ինչի արդյունքում 1943-ի սկզբին գերմանացիները հանձնվեցին։ Ստալինգրադից հետո Չույկովն իր ուժերն ուղղեց Լեհաստան՝ Բագրատիոն օպերացիայի և Վիստուլա-Օդերի պաշտպանությանը, նախքան դեպի Բեռլին առաջխաղացումը։ Նա անձամբ ընդունեց գերմանական ուժերի անվերապահ հանձնվելը Բեռլինում՝ 1945 թվականի մայիսի 2-ին։ Պատերազմից հետո Չույկովը ծառայել է Գերմանիայում, որպես խորհրդային ուժերի խմբի ղեկավար (1949-53), Կիևի ռազմական շրջանի հրամանատար (1953-60), ԽՍՀՄ զինված ուժերի պետ և պաշտպանության փոխնախարար (1960-64), և սովետական քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավար (1961-72)։ Չույկովը երկու անգամ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1944 թվականին և 1945 թվականին) և ԱՄՆ-ի կողմից պարգևատրվել է «Առանձնահատուկ ծառայության խաչով»՝ Ստալինգրադի ճակատամարտում իր գործողությունների համար։ 1955 թվականին հռչակվել է Խորհրդային Միության մարշալ։ 1982 թվականին՝ իր մահից հետո, Չույկովը թաղվել է Ստալինգրադի հուշահամալիրում՝ Մամայև Կուրգանում, որտեղ ծանր մարտեր էին ընթացել։