Վերին ստամոքսաղիքային արյունահոսություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերին ստամոքսաղիքային արյունահոսություն, ԱՍՀ-ի (աղեստամոքսային համակարգ) վերին հատվածի արյունահոսություն է։ Աղբյուրը տեղակայված է ըմպանից մինչև Տրեյցի կապան։ Բնորոշ է հեմատեմզիսը (արյուն փսխման զանգվածի մեջ) և մելենան (ձյութանման կղանք)։ Եթե կորցրած արյան քանակը շատ է, կարող է զարգանալ շոկ։
Վերին ստամոքսաղիքային արյունահոսություն | |
---|---|
Տեսակ | առողջական խնդիր |
ՀՄԴ-10 | K92.2 |
Պատճառներն են ստամոքսի խոցը, էրոզիան, կերակրափողի վարիկոզ լայնացած երակները, ստամոքսի քաղցկեղը և այլն[1]։ Վիճակի նախնական գնահատման համար ուշադրություն պետք է դարձնել արյան ճնշմանը, սրտի կծկման հաճախությանը և արյան մեջ հեմոգլոբինի քանակին։
Վերին ստամոքսաղիքային արյունահոսությունը շտապ բուժօգնության ցուցում է։ Կախված ՇԱԾ-ից (շրջանառող արյան ծավալ) հնարավոր է պահանջ լինի արյան փոխներարկման։ Արյունահոսության դադարեցման համար խորհուրդ է տրվում էնդոսկոպիկ միջամտությունն իրականացնել առաջին 24 ժամվա ընթացքում[2]։ Բուժման մեջ հաճախ կիրառվում են ՊՊԻ (Պրոտոնային պոմպի ինհիբիտոր) դեղեր[3]։ Վարիկոզ երակներից արյունահոսության դադարեցման համար կարելի է իրականացնել տրանսյուգուլար ինտրահեպատիկ պորտոսիստեմիկ շունտավոում (TIPS)։ Կոնսերվատիվ բուժման հանդեպ կայուն արյունահոսությունը ենթակա է վիրահատական միջամտության։
1 տարվա ընթացքում 100.000 մարդուց 50-150-ի մոտ դիտվում է վերին ստամոքսաղիքային արյունահոսություն, որը կազմում է ընդհանուր ստամոքսաղիքային արյունահոսությունների 50%-ը[3]։ Մահվան ռիսկը կազմում է 11%[4]։