Վիդքուն Քվիսլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Վիդքուն Քվիսլինգ (նորվ.՝ Vidkun Abraham Lauritz Jonssøn Quisling, հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…], Fyresdal, Bratsberg - հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…], Աքերսհուս, Օսլո[5]), նորվեգացի քաղաքական և պետական գործիչ, կոլաբորացիոնիստ, նացիոնալ- սոցիալիստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։
Վիդքուն Քվիսլինգ | |
Կուսակցություն՝ | Ազգային միասնություն կուսակցություն և Կենտրոնի կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Նորվեգական ռազմական ակադեմիա և Norwegian Military College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա և կոլաբորանտ |
Ծննդյան օր | հուլիսի 18, 1887(1887-07-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Fyresdal, Bratsberg |
Վախճանի օր | հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[4][1][2][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Աքերսհուս, Օսլո[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Jon Lauritz Qvisling? |
Մայր | Anna Qvisling? |
Ամուսին | Alexandra Voronin? և Maria Quisling? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1933 թվականին ստեղծել և ղեկավարել է Նորվեգիայի նացիոնալ- սոցիալիստական կուսակցությունը, որը առավել հայտնի է «Ազգային միասնություն» անունով։ Կուսակցության գործունեություն 1945 թվականից հետո արգելվել է։ 1931- 1933 թվականներին եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար։
Դանիա-Նորվեգական ռազմագործողության ժամանակ ստեղծել է «ազգային կառավարություն», որտեղ զբաղեցրել է օկուպացված Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, իսկ 1940 թվականի ապրիլի 9- 18-ը արտաքին գործերրի նախարարի պաշտոնը, որը արդյունքում վերացվեց նացիստական օկուպացիոն իշխանությունների կողմից։ 1942 թվականի փետրվարի 1-ին օկուպացիոն իշխանության որոշմամբ երկրորդ անգամ նշանակվել է վարչապետի պաշտոնում։ 1945 թվականի մայիսին ձերբակալվել է՝ կառավարության ողջ կազմի հետ։ Նորվեգական դատարանի որոշմամբ դատապարտվել է մահվան։ Դատավճիռը ի կատար է ածվել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Օսլոյում։
Կվիսլինգի անունը այսօր Նորվեգիայում հանդիսանում է ամոթանքի արտահայտություն։ Կվիսլինգ են անվանում «դավաճաններին»։