Վիսկոնտիների ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Վիսկոնտի՝ ազգանուն, որը պատկանում էր միջնադարյան Իտալիայի երկու արիստոկրատ ընտանիքների։
1. Տոհմ, որն ապրում էր Պիզայի հանրապետությունում 12-րդ դարի կեսերին և առաջին անգամ ճանաչվեց Պիզայում, ապա Սարդինիայում, որտեղ նրա ներկայացուցիչները դարձան Գալուրայի ղեկավարները։
2.Դինաստիա, որն իշխում էր Միլանում 1277-1447 թվականներին[1]։
Միլանի Վիսկոնտի ընտանիքն ավելի հայտնի է։ 2 ընտանիքների միջև ազգակցական հարաբերություններ նույն ազգանվամբ չի հայտնաբերվել։ Քանի որ սարդինական ընտանիքի խորհրդանիշն աքաղաղ էր, իսկ միլանցիներինը օձ, որը կուլ է տալիս երեխայի։ Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից են Հռոմի Պապ Գրիգորի 10-րդ և կինոռեժիսոր Լուկինո Վիսկոնտին (Մոդրոնեի թագավորներից, Ուբերտոյի ժառանգներից, Մաթեո I-ի եղբայրը)[2]։