Վիտալի Մուտկո
ռուս քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վիտալի Լեոնտևիչ Մուտկո (ռուս.՝ Вита́лий Лео́нтьевич Мутко́[3][4], դեկտեմբերի 8, 1958(1958-12-08), Կուրինսկայա (ստանիցա, Ապշերոնսկի շրջան)), ռուս պետական և քաղաքական գործիչ։ «Дом.рф» ԲԸ-ի գլխավոր տնօրենն է 2020 թվականի հունվարի 28-ից։
Վիտալի Մուտկո | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Saint Petersburg State University of Water Communications? |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, նախարար և պետական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1958(1958-12-08) (65 տարեկան) |
Ծննդավայր | Կուրինսկայա (ստանիցա, Ապշերոնսկի շրջան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռուսաստանի Դաշնության կառավարության շինարարության և տարածաշրջանային զարգացման հարցերով տեղակալ (2018 թվականի մայիսի 18-2020 թվականի հունվարի 15)[5]։ Ռուսաստանի Դաշնության կառավարության սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության հարցերով նախագահի տեղակալ 2016 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի մայիսի 7-ը (պաշտոնակատար՝ 2018 թվականի մայիսի 8-ից 18-ը)։ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ (2005-2009, 2015-2018)։ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար (2012 թվականի մայիսի 21-2016 թվականի հոկտեմբերի 19)[6]։ Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարար Ռուսաստանի Դաշնությունում 2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2012 թվականի մայիսի 7-ը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական իշխանության գործադիր մարմնից, 2003 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 2008 թվականի մայիսի 12-ը։
Մուտկոյի մասնակցությամբ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 10 տարվա ընթացքում երկրում հայտնվեց 16 նոր մարզադաշտ։ Այդ ցուցանիշով Ռուսաստանը մտավ Եվրոպայի առաջատարների եռյակ[7], բացի այդ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 20 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ և 48 տարվա ընթացքում առաջին անգամ՝ աշխարհի առաջնության 1/4-ում։ Սակայն Մուտկոյի գործունեության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ 2015-2018 թվականների դոպինգային սկանդալների հետ կապված, որոնց արդյունքում նա ցմահ որակազրկվել է ՄՕԿ-ի կողմից, ինչպես նաև հեռացել է սպորտի նախարարի և ՌՖՄ-ի նախագահի պաշտոններից։ 2019 թվականի ամռանը Մուտկոն հաղթեց Միջազգային օլիմպիական կոմիտեին[8]։ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղյալ է հայտարարել ցմահ որակազրկման մասին որոշումը[9]։