Վիտամին B12 դեֆիցիտային սակավարյունություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Վիտամին B12 դեֆիցիտային սակավարյունությունը, որի տեսակ է չարորակ անեմիան[1], հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է էրիթրոցիտների առաջացումը՝ վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառով[2]։ Հիվանդության առաջին ախտանիշը հաճախ գերհոգնածությունն է[3]։ Կարող են նաև առաջանալ մակերեսային շնչառություն, գունատություն, կրծքավանդակի ցավ, ձեռքերի և ոտքերի անզգայություն, հավասարակշռության խախտում, հարթ կարմիր լեզու, ռեֆլեքսների խանգարում, դեպրեսիա և մոլորվածության ու շփոթության վիճակ[3]։ Բուժման բացակայության դեպքում, այս ախտանշանները կարող են դառնալ մշտական[2]։
Վիտամին B12 դեֆիցիտային սակավարյունություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Վիտամին B12 անբավարարություն |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
Անվանվել է | Թոմաս Ադիսոն |
Չարորակ անեմիան առաջանում է Կասլիի ներքին գործոնի բացակայության դեպքում[2], որն էլ իր հերթին առաջանում է աուտոիմուն խնդիրների պատճառով, երբ այդ գործոնը արտադրող ստամոքսային բջիջները սկսվում են քայքայվել[4]։ Կասլիի ներքին գործոնի միջոցով ներծծվում է սննդի միջոցով ընդունված վիտամին B12-ը։ Չարորակ անեմիա նաև կարող է առաջանալ սննդի հետ ոչ բավարար վիտամին B12-ի ընդունման պատճառով (օրինակ վեգան սննդակարգի դեպքում), գլյուտենի ինտոլերանտության դեպքում կամ մարսողական ուղում պարազիտային երիզորդի առկայության դեպքում։ Հիվանդությունը ախտորոշվում է արյան կամ ոսկրածուծի հետազոտությունների միջոցով[5]։ Արյունը հետազոտելուց, հայտնաբերվում են ցածր քանակությամբ, բայց մեծ չափերով հասուն էրիթրոցիտներ[4], ցածր քանակությամբ երիտասարդ էրիթրոցիտներ, վիտամին B12-ի ցածր քանակ և Կասլիի ներքին գործոնի հակամարմիններ[5]։
Չարորակ անեմիան կանխարգելելի չի[6], բայց վիտամին B12-ի դեֆիցիտը կարելի է կանխարգելել ճիշտ սննդակարգի միջոցով կամ վիտամին B12-ի հավելումներ ընդունելուց[6]։ Չարորակ անեմիան հեշտորեն բուժվում է վիտամին B12-ի ներարկումների և հավելումների միջոցով[7]։ Եթե դիտվում են սուր ախտանշաններ, բուժումները նշանակվում են ամբողջ կյանքի ընթացքում[8]։
Աուտոիմուն խնդիրներից առաջացող չարորակ անեմիան դիտվում է բնակչության 0.1%-ի մոտ[9], մինչդեռ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց[10]։ Արդյունավետ բուժման դեպքում, հիվանդների մեծ մասը ունակ են վարելու նորմալ կյանք[2]։ Որովհետև այս հիվանդությունը փոխկապված է ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ, այս հիվանդությամբ տառապողներին ցուցադրվում է կատարել հաճախակի ստուգումներ[8]։