Վլոցլավեկ (լեհերեն՝ Włocławek, գերմ.՝ Leslau, ֆրանսերեն պատմական անվանումը՝ Vladislavie[2] ·[3] ·[4], քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Կույավիա-Պոմերանյան վոևոդությունում, Վիստուլա գետի ափին, Գոստինին-Վլոցլավեկ ազգային պարկի հարևանությամբ։ Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) վարչական կենտրոնն է։ Նախքան 1999 թվականին տեղի ուեցած վարչատարածքային բարեփոխումները եղել է Վլոցլավեկի վոևոդության վարչական կենտրոնը։ Տարածաշրջանի երկրորդ խոշոր բնակավայրն է Բիդգոշչից հետո.2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 118 432[5]; Հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազելու միտում է դրսևորել և 2012 թվականին կազմել է 115 546[6], 2019-ին՝ 110 287[7][8]: Զբաղեցնում է 84,32 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը՝ 1307 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել