Վյաչեսլավ Իվանով
From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Իվանով (ռուս.՝ Вячеслав Иванович Иванов, փետրվարի 16 (28), 1866[1][2] կամ փետրվարի 28, 1866(1866-02-28)[3][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][5] - հուլիսի 16, 1949(1949-07-16)[4][5][1][…], Հռոմ, Իտալիա[4][5]), ռուսական սիմվոլիզմի բանաստեղծ-տեսաբան, փիլիսոփա, թարգմանիչ, դրամատուրգ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր։ «Արծաթե դարի» վառ ներկայացուցիչ։
Վյաչեսլավ Իվանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16 (28), 1866[1][2] կամ փետրվարի 28, 1866(1866-02-28)[3][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 16, 1949(1949-07-16)[4][5][1][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4][5] |
Գերեզման | Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, կլասիցիստ, թարգմանիչ, ակնարկագիր, բանասեր, մանկավարժ և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ, Իտալիա, Իտալիայի թագավորություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ[4] և Մոսկվայի 1-ին գիմնազիա |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | պոեզիա, էսսե և հրապարակախոսություն |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Աշխատավայր | Բաքվի պետական համալսարան, Պապական Արևելյան ինստիտուտ և Collegium Russicum? |
Ամուսին | Լիդիա Զինովևա-Աննիբալ[4] |
Զավակներ | Դմիտրի Վյաչեսլավովիչ Իվանով |
Vyacheslav Ivanov Վիքիպահեստում |
Գրական ասպարեզ մտնելով 1903 թվականին, երեսունվեց տարեկան հասակում, նա արագորեն ճանաչում ձեռք բերեց և տեղ գրավեց Ալեքսանդր Բլոկի, Անդրեյ Բելիի և սիմվոլիզմի «կրտսեր» սերնդի մյուս ներկայացուցիչների կողքին։ Հիմնական գաղափարը, որ ընկած է նրա տեսական աշխատությունների ու բանաստեղծությունների հիմքում՝ կյանքի ու արվեստի կոլեկտիվ, համընդհանուր կրոնական վերափոխման գաղափարն է, որ ենթադրում էր մարդկանց անջատվածության հաղթահարում, կրոնի նորոգում։ Իվանովը ուտոպիստական հույսեր էր փայփայում աշխարհի ու մարդկության ճակատագրի վերափոխման, նոր դարաշրջանի բացման մասին, երբ կհաղթանակեն «սինթետիկ», «համաժողովրդական» արվեստն ու գեղեցկությունը։ Նրա շատ բանաստեղծություններ ծանրաբեռնված են բանասիրական գիտելիքներով և դժվար են ընկալվում։ Բանաստեղծին հատուկ են ճոխ, գունեղ, արխայիկ, յուրահատուկ բառամթերքը, բարդ շրջադասությունները, բանաստեղծական տողի խտությունն ու ծանրությունը, անտիկ չափերի հաճախակի գործածությունը։ Նրա պոեզիայում կարևոր տեղ է գրավում մշակութային ժառանգության գաղափարը, այստեղից էլ՝ նրա մշտական հետաքրքրությունը անտիկ Հունաստանի, իտալական Վերածնության, Հին Ռուսիայի մշակույթի նկատմամբ։ Ռուսաստանը նրա բանաստեղծություններում հազվադեպ է երևան գալիս, ավելի հաճախ հանդիպում են անտիկ պատկերներ, իտալական բնանկարներ, հարավային Եվրոպայի լեռների ու ծովերի նկարագրություններ։ Իվանովը մեծ դեր է կատարել 20-րդ դարի սկզբի գրական շարժման մեջ։ Նրա առավել հայտնի գործերից են «Ձմեռային սոնետներն» ու «Հռոմեական սոնետները»։