Վուլվերհեմփտոն
From Wikipedia, the free encyclopedia
Վուլվերհեմփտոն (անգլ.՝ Wolverhampton. /ˌwʊlvərˈhæmptən/ ( լսել) [ˌwʊlvərˈhæmptən]), քաղաք Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում՝ Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում։ Ընկած է Բիրմինգհեմից 12 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ունի «սիթիի» կարգավիճակ։ Զբաղեցնում է 69 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 263.700[1]։ Բնակիչներին անվանում են "Wulfrunians"[2]: Քաղաքը կառավարում է քաղաքային խորհուրդը։
Բնակավայր | ||
---|---|---|
Վուլվերհեմփտոն | ||
անգլ.՝ Wolverhampton | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Հիմնադրված է | 985 թ. | |
Մակերես | 69 440 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 163 մետր | |
Բնակչություն | ▼250 970 մարդ (2012) | |
Ժամային գոտի | ECG | |
Հեռախոսային կոդ | 01902 | |
Պաշտոնական կայք | wolverhampton.gov.uk(անգլ.) | |
| ||
Պատմականորեն գտնվելով Սթաֆորդշիր կոմսության կազմում՝ Վուլվերհեմփտոնը աճել ու զարգացել է որպես շուկայական քաղաք՝ հիմնականում մասնագիտանալով բրդի առևտրի բնագավառում։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում դարձել է ածխի արդյունահանման, պողպատի, փականների արտադրության, հետագայում՝ նաև մոտոցիկլետների ու ավտոմեքենաների թողարկման խոշոր կենտրոն։ Քաղաքի տնտեսությունը ներկայումս նույնպես հիմնված է ճարտարագիտական արտադրանքի թողարկման վրա, ներառյալ օդատիեզերական արտադրանքի ընդարձակ չափաբաժինը, ինչպես նաև լավ զարգացած սպասարկման սեկտորը[3]։