Վտանգի պիկտոգրամներ
From Wikipedia, the free encyclopedia
Վտանգի պիկտոգրամներ կամ վտանգի պատկերագրեր, գլոբալ մակարդակով համաձայնեցված դասակարգման համակարգ՝ ԳՀՀ (ռուս.՝ СГС, անգլ.՝ GHS Hazard pictograms): Պատկերագրերն օգտագործվում են քիմիական նյութերի և տարբեր ապրանքների հետ աշխատելիս, պահեստավորելիս և տեղափոխելիս նրանց վտանգավորության մասին նախապես տեղեկացված լինելու նպատակով։ Պիկտոգրամների հինգերորդ խմբագրումն արվել է 2013 թվականին[1]։ Պիտակավորման համակարգում օգտագործվում են երկու տիպի պիկտոգրամներ՝ ստանդարտ[2], որոնք ծառայում են կոնտեյներների, անոթների և աշխատավայրերի նշագրման համար, և տրանսպորտային պիկտոգրամներ՝ վտանգավոր նյութերի և ապրանքների տեղափոխման համար, հանձնարարված ՄԱԿ-ի կողմից[3]։ Կախված նպատակից՝ ընտրվում է պիկտոգրամների միայն մեկ տիպը, երկուսը միաժամանակ երբեք չեն օգտագործվում[4]։
Վտանգի պիկտոգրամներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պիկտոգրամները հանդիսանում են ԳՀՀ նշագրման միայն մեկ տարրը։ Նրանց հետ օգտագործվում են նյութի իդենտիֆիկատորներ, ազդանշանային բառեր («Վտանգավոր», կամ «Զգույշ»), H-ֆրազներ և P-ֆրազներ, ինչպես նաև մատակարարի իդենտիֆիկատորը[5]։
Պիկտոգրամների տվյալ համակարգը ՄԱԿ-ի կողմից մշակվել է որպես միասնական եղանակ՝ օգտատերերին և փրկարար ծառայություններին քիմիական արտադրանքի վտանգավորության աստիճանի մասին տեղեկացնելու համար[6][7][8]։ Համակարգն ընդունվել և օգտագործվում է շատ երկրներում[9]։