Վրաստանի կենդանական աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանը երկիր է Հարավային Կովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրա-նախալեռնային, դաշտավայրա-հարթավայրային, սարահարթային և սարավանդանման ռելիեֆի ձևերը։
Վրաստանի կենդանական աշխարհը կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քարայծը, կովկասյան լեռնային հնդկահավը, բեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջը, ազնիվ եղջերուն, այծյամը, լուսանը, գայլը, աղվեսը, նապաստակը են։
Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղծվել են 15 (այդ թվում՝ Լագոդեխի, Բորժոմի, Ռիցայի) արգելանոցներ։