Տամղա
From Wikipedia, the free encyclopedia
Տամղա (օսման.՝ طمغا, հին թյուրք.՝ 𐱃𐰢𐰍𐰀 , թուրքերեն՝ Damga), «կնիք, դրոշմ», եվրասիական քոչվորների և իրենց կողմից ազդված մշակույթների հավաստագրման կնիք կամ դրոշմ։ Որպես կանոն տամղան հանդիսանում էր կոնրկետ ցեղի, կլանի կամ գերդաստանի պատկերանիշ։ Տամղաները ողջ դասական անտիկ շրջանում և միջնադարում լայն տարածված էին եվրասիական քոչվորների մոտ, այդ թվում՝ իրանցիների (ալանների, սամթաների, սկյութների), մոնղոլների և թյուրք ժողովուրդների։
Պոնտոսակասպյան տափաստանի ինչպես Արևելյան Եվրոպայի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի որոշ նստակյաց ժողովուրդներ նույնպես ընդունում էին տամղայանման խորհրդանիշներ։ Հնագետների համար տամղաները հանդիսանում էր պահպանված և մեռյալ մշակույթների հետազոտության համար արժեքավոր աղբյուր։