Տանհոյզեր
From Wikipedia, the free encyclopedia
Թանհոյզեր (Tannhäuser, ամբողջական անունը՝ Tannhäuser und der Sängerkrieg auf Wartburg / Թանհոյզերը և երգիչների մրցույթը Վարթբուրգում), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն՝ հեղինակի, հիմնված գերմանական միջնադարյան ավանդապատումների վրա։ Տեքստը գրվել է 1842-43 թթ. ընթացքում, երաժշտությունը՝ 1843-45 թթ։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1845 թ. հոկտեմբերի 19-ին Դրեզդենի օպերային թատրոնում, որտեղ Վագները վարում էր գլխավոր դիրիժորի (կապելմայսթերի) պաշտոնը։ 1861 թ. Փարիզում օպերայի բեմադրության համար Վագները որոշ չափով այն վերամշակել է՝ հիմնականում ավելացնելով բալետային տեսարաններ առաջին գործողությունում։ Այսօր օպերայի ինչպես Դրզդենյան, այնպես էլ Փարիզյան տարբերակները հավասարապես ընդունված են՝ կատարվելով աշխարհի օպերային բեմերում։
Տանհոյզեր գերմ.՝ Tannhäuser und der Sängerkrieg auf Wartburg | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի լեզու | գերմաներեն |
Սյուժեի աղբյուր | գերմանական միջնադարյան ավանդապատումներ |
Գործողությունների քանակ | 3 արար[1] |
Գործողության տեղ | Վարթբուրգ |
Տևողություն | 225 րոպե |
Կերպարներ | Hermann?, Tannhäuser?, Wolfram von Eschenbach?, Walther von der Vogelweide?, Biterolf?, A young shepherd?, Four noble pages?, Heinrich der Schreiber?, Reinmar von Zweter?, Venus?, Princess Elisabeth? և Q63676548? |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 19, 1845[1] |
Առաջնախաղի վայր | Դրեզդեն |
Կատալոգի համար | 70 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Tannhäuser (Wagner) Վիքիպահեստում |