Տատու (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Տատու (ռուս.՝ «Тату»,անգլ.՝ «t.A.T.u.»), ռուսական երաժշտական խումբ, որի կազմի մեջ մտնում են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան։ Խումբը ստեղծվել է 1999 թվականին պրոդյուսեր Իվան Շապովալովի կողմից երգահան Ալեքսանդր Վոյտինսկու հետ համատեղ։ Սկզբնապես «Տատու»-ն օգտագործում էր լեսբուհիների իմիջը, սակայն, հետագայում, հրաժարվում են նրանից։
Տատու | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Тату t.A.T.u. |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ, տեխնո, պարային երաժշտություն |
Գործունեություն | 1999 (1999)–2011 (2011) |
Լեյբլ | Universal Music / Interscope Records (2001-2006) T.A. Music (2006-2011) |
Անդամներ | |
Յուլիա Վոլկովա Լենա Կատինա | |
T.A.T.u. Վիքիպահեստում |
«Տատու»-ն հանդիսանում էր համաշխարհային ճանաչում նվաճած առավել հաջողակ ռուսական փոփ-խումբ։ Նրանց սինգլները, ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսալեզու, գլխավորում էին Ռուսաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հիթ-շքերթները։ Նրանց նորամուտային անգլալեզու «All the Things She Said» սինգլը դառնում է տարվա ամենահաջողակ սինգլներից մեկը և գլխավորում է աշխարհի գլխավոր հիթ-շքերթները։ «Տատու»-ն հանդիսանում է առաջին և միակ ռուսական խումբը, ով արժանացել է «IFPI» մրցանակի՝ վաճառված ալբոմների քանակի համար։
2003 թվականի մայիսին խումբը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ 2004 թվականին խումբը հայտարարում է ստեղծագործական դադարի մասին, ««Տատու»-ն Երկնատակում» շոուի նկարահանման ժամանակ։
2004 թվականին խզում են իրենց պայմանագիրը պրոդյուսեր Իվան Շապովալովի հետ։
2005 թվականի հոկտեմբերին թողարկում են իրենց երկրորդ միջազգային ալբոմը՝ «Dangerous and Moving», որը արժանանում է «պլատինե» կարգավիճակի և գլխավորում է բազմաթիվ միջազգային հիթ-շքերթներ։
2009 թվականի մարտին խմբի մենեջմենթը հայտարարում է երկու երգչուհիների մենկատարային նախագծերի, ծրագրերի և մեծամասշտաբ ռեժիմով խմբի աշխատանքների դադարեցման մասին[1]։