Տարսոնի գրավում (1097)
From Wikipedia, the free encyclopedia
Տարսոնի գրավում, ռազմական գործողությունների շարք, որը տեղի է ունեցել առաջին խաչակրաց արշավանի շրջանակներում 1097 թվականին՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքը Իկոնիայի սելջուկյան սուլթանությունից նվաճելու նպատակամղմամբ[1]։ Քրիստոնյաների բանակը գլխավորում էր Տանկրեդ Տարենտացին, որը Տիչարդ և Ռոջերդ Սալերնացիների հետ միասին առանձնացել էր խաչակիրների հիմնական բանակից և ներխուժել Կիլիկիա[2]։
Արագ փաստեր Տարսոնի գրավում, Թվական ...
Թվական | 1097, սեպտեմբերի կես - սեպտեմբերի 25 |
---|---|
Մասն է | Խաչակրաց առաջին արշավանք |
Վայր | Տարսոն, Կիլիկիա |
Հակառակորդներ | |
Խաչակիրներ Հեթումյաններ Աջակիցներ՝ | Իկոնիայի սուլթանություն |
Հրամանատարներ | |
Տանկրեդ Տարենտացի Ռիչարդ Սալերնացի Ռոջեր Սալերնացի Օշին Ա Գանձակեցի Բազունի Գանձակեցի Բագրատ Կամսարական | Կիլիջ-Արսլան I |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Փակել
Խաչակիրների օժանդակությամբ էր հանդես գալիս նաև Լամբրոնի իշխան Օշին Գանձակեցին և վերջինիս եղբայրը՝ Բազունին։ Հետագայում արշավանքին է միանում նաև Բագրատ Կամսարականի գլխավորած զորաբանակը։