Տեթիս
From Wikipedia, the free encyclopedia
Տեթիս (հին հունարեն՝ Τηθύς), հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը[1], Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։
Տեթիսը և Օվկիանոսը ապաստան են տվել Հերային, երբ վերջինս փախել էր Զևսից։ Հերան հետագայում ևս այցելել է Տեթիսին։ Օվկիանոսը և Տեթիսը անձնավորում էին ջրային տարերքը, սովորաբար նրանց համար կառուցում էին համատեղ զոհասեղաններ։ Հետագայում Տեթիսին նույնացնում էին Իսիսի հետ։
Ուշ շրջանի պոեզիայում Տեթիսը առավելապես ծովի անձնավորումն է[2]։ Երկրաբանության մեջ Տեթիս անունը տրված է հին օվկիանոսին, որի մնացորդներն են Միջերկրական, Սև և Կասպից ծովերը[3]։ (Տե՛ս Տեթիս (օվկիանոս))։