Տերպեններ
From Wikipedia, the free encyclopedia
Տերպեններ են կոչվում բնական այն ածխաջրածինները, որոնք ունեն C10H16 բաղադրությունը։ Գործնականում ստացվել է իզոպրենից՝ СН2=С(СН3)-СН=СН2[1]։ Բնության մեջ (հիմնականում բույսերում) լայնորեն տարածված (C5H8)n բաղադրության չհագեցած ածխաջրածիններ, որոնք գտնվում են եթերային յուղերում։ Որոշ եթերային յուղեր, օրինակ, կիտրոնի, նարինջի, տերպենտինային յուղը համարյա լրիվ տերպենների խառնուրդ են։ Տերպենները սովորաբար դիտարկվում են որպես իզուցրենի պոլիմերման արգասիքներ (չնայած նրանց կենսասինթեզի ուղիները բոլորովին տարբեր են)։ «Տերպեններ» անվանումը ծագել է լատին․՝ Oleum Terebinthinae - սկիպիդար բառից։
Տերպենների կառուցվածքը հաստատելու համար խոշոր նշանակություն ունեցան Ե. Ե. Վագների և նրա աշակերտների աշխատանքները։ Շատ տերպենների համար Վագները առաջարկեց այնպիսի կառուցվածքային բանաձևեր, որոնք այժմ համարվում են ընդունելի։ Տերպենների բնագավառում բավականին արդյունավետ աշխատել է նաև Ս. Ս. Նայմյոտկինը։