Տիտանիկ
Բրիտանական անդրատլանտյան ուղևորատար ինքնաթիռը, որը գործարկվել և հիմնադրվել է 1912 թվականին / From Wikipedia, the free encyclopedia
Տիտանիկ (անգլ.՝ Titanic), բրիտանական տրանսատլանտյան շոգենավ, «Օլիմպիկ» դասի երկրորդ նավը։ Կառուցվել է Բելֆաստում «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանում 1909-1912 թվականներին «Ուայթ Սթար Լայն» նավարկային ընկերության պատվերով։ Շահագործումն սկսելու պահին հանդիսանում էր աշխարհի ամենամեծ նավը. նրա ջրատարողությունը գերազանցում էր «Օլիմպիկ» երկվորյակ-նավին 243 տոննայով և կազմում էր 52 310 տ։ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգի հետ՝ խորտակվեց Հյուսիսային Ատլանտիկայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտանիկ (այլ կիրառումներ)
Նավի տեսակը | Olympic-class ocean liner | |
---|---|---|
Զանգված | 52 310 տոննա | |
Կոչվել է ի պատիվ | տիտաններ | |
Վայր | Ատլանտյան օվկիանոս | |
Աշխարհագրական կոորդինատներ | 41°43′57″N 49°56′49″W | |
Սեփականատեր | White Star Line, International Mercantile Marine Company | |
Ծագման երկիր | Հյուսիսային Իռլանդիա | |
Սկսած | 31 Մարտի 1909 | |
Նշանակալից իրադարձություն | keel laying, maiden voyage, shipwrecking, ոչնչացում, service entry, ship launching, order, rediscovery | |
Բյուջե | 7 500 000 ԱՄՆ դոլար | |
Սկիզբ | Սաութհեմփթոն | |
Արտադրող | Harland and Wolff | |
Ստեղծման վայր | Բելֆասթ | |
Շարժիչ | Parsons turbine | |
Nominal power capacity | 46 000 ձիաուժ | |
Cruise speed | 21 Հանգույց | |
Գործարկման ամսաթիվ | 31 Մարտի 1912 | |
Service retirement | 14 Ապրիլի 1912 | |
Լուծարման ամսաթիվ | 15 Ապրիլի 1912 | |
Cause of destruction | impact | |
Հիմնական նավահանգիստ | Լիվերպուլ | |
Նավի լայնություն | 28,2 մետր | |
Թաղվածք | 10,54 մետր | |
Տարողություն | 2228, 892 | |
Has facility | Welin davit | |
Երկարություն | 269,1 մետր | |
Լայնություն | 28,19 մետր | |
Բարձրություն | 32 մետր, 53,3 մետր | |
Գրանցման նավահանգիստ | Լիվերպուլ | |
Significant place | Հյուսիսային Ատլանտիկա | |
Գրանցման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | |
Gross tonnage | 46 329 | |
Արագություն | 24 Հանգույց | |
Ազդակոչ | MGY, HVMP | |
Նավաշինարանի համար | 401 |
«Տիտանիկ»-ը գործի էին դնում երկու խումբ չորսմխոցանի շոգեմեքենաներ և շոգետուրբինը։ Նավի ուժային սարքավորումներն օժտված էին 55 000 ձիաուժ հզորությամբ։ Նավը կարող էր զարգացնել մինչև 23 հանգույց (42 կմ/ժ) արագություն։ Նավի կմախքը կառուցված էր պողպատից։ Նավամբարն ու ստորին տախտակամածերը կազմված էին 16 ջրամեկուսիչ միջնորմներով և հերմետիկ արագափոխիչ դռներով հատվածախուցերից։ Նավը կարող էր ջրի վրա մնալ չորս կից հատվածախուցերի ջրածածկման դեպքում։ Հատակի վնասվելու դեպքում հատվածախուցեր ջրի ներթափանցումը կանխում էր երկտակ հատակը։ «Շիփբիլդեր» ամսագիրը «Տիտանիկ»-ն անվանում էր անկրկնելի. այդ արտահայտությունը լայն տարածում գտավ մամուլում և հանրության շրջանում[1]։ Հնացած կանոնների համաձայն՝ «Տիտանիկ»-ը հագեցած էր ընդամենը 20 փրկամակույկներով, ընդամենը 1178 մարդ տարողությամբ։ Շոգենավի առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում դրանցում կարող էին տեղավորվել նավի վրա գտնվող մարդկանց միայն մեկ երրորդ մասը[2]։
«Տիտանիկ»-ի նավախցերն ու հասարակական շինությունները բաժանվում էին երեք դասի։ Առաջին դասի ուղևորների տրամադրության տակ էին լողավազանը, սկվոշ խաղի կորտը, А la carte ռեստորանը, սրճարանը, մարզասրահը։ Բոլոր դասերում կային ճաշասրահներ և ծխելու սրահներ, բաց և փակ զբոսավայրեր։ Առավել ճոխ ու նրբաճաշակ էին առաջին դասի շինությունների տարբեր գեղարվեստական ոճերով ձևավորված և կարմիր փայտի, ոսկեջրի, ապակենախշերի, մետաքսի և այլ թանկարժեք նյութերի կիրառմամբ հարդարանքը։ Երրորդ դասի նավախցիկներնրն ու սրահները ձևավորված էին հնարավորինս հասարակ. պողպատե պատերը ներկված էին սպիտակով կամ երեսպատված էին փայտե տախտակադրվագներով։
1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր առաջին ուղևորությունը։ Ֆրանսիական Շերբուրում և իռլանդական Քվինսթաունում կանգառ կատարելուց հետո նավը դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով[3][4][5] և 908[6] անձնակազմի անդամներով։ Նավը ղեկավարում էր նավաապետ Էդվարդ Սմիթը։ Ապրիլի 14-ին «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։
Ապրիլի 14-ին ժամը 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բախումը։ Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսեց խորտակվել։ Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանաց և երեխաներին։ Ապրիլի 15-ին, ժամը 2։20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք[7]։ 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։
«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերեց Ռոբերտ Բալարդի արշավախումբը 1985 թվականին։ Հետագայում տարբեր արշավախմբեր օվկիանոսի հատակից վերև են բարձրացրել հազարավոր հետազոտման ենթակա իրեր։ Նավի առաջնային մասը և հետնամասը խրվել են խորը հատակի տիղմի մեջ և գտնվում են վատ վիճակում. դրանք ամբողջովին վերև բարձրացնելն անհնար է։