Տյորնին
From Wikipedia, the free encyclopedia
Տյորնին (իսլ.՝ Tjörnin), լիճ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում։ Tjörnin բառը իսլանդերենում նշանակում է «լճակ» կամ «լիճ»։
Նախկինում լիճն ուներ ավազան՝ Լայկյուրիդն բաց ջրանցքը, որն անցնում էր քաղաքի կենտրոնով, սակայն 1911 թվականին ջրանցքը փակվել է Լայքյարգաթա փողոցի տակ[1]։ Ձմռանը լիճը սովորաբար սառչում է և երբեմն օգտագործվում է որպես սահադաշտ[2]։ Երկու ափերի երկայնքով տեղակայված են կրպակներ։ Լճի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում Ռեյկյավիկի քաղաքապետարանը, իսկ արևելյան ափին՝ Ռեյկյավիկի ազատ եկեղեցին։ Լճից հարավ գտնվում է Հլյոումսքաուլագարդուր այգին, իսկ դրա կողքին` Իսլանդիայի համալսարանն ու Ազգային թանգարանը։ Լճի հյուսիսային ծայրի մոտ, քաղաքապետարանի ետևում, Ալթինգսհուսիդն է, այն շենքը, որտեղ գումարվում է Իսլանդիայի խորհրդարանը։
Լճի մոտ ապրում են շատ ջրլող թռչուններ, ինչպիսիք են արկտիկական ճայը, մոխրագույն բադը և սագը, կռնչան բադն ու ծովային սուզաբադը[3][4]։ Լճի թռչուններին կերակրելը հաճելի ժամանց է քաղաքի բնակիչների համար։։